Նոր կյանք սկսել հայրենիքում... Այս ընտրությունն արեց 52 հոգի աշխարհի 19 երկրից: «իԳործ» ծրագրով կյանքն ու մասնագիտությունը հայրենիք բերել որոշեց նաև Դավիթը: Հարյուրավոր հայտերից նրան էլ ընտրեցին:
Դավիթ Իվանյան («իԳործ» ծրագրի մասնակից) - Ժամանել եմ Հայաստան սեպտեմբերի 27-ին՝ մեր պատմության համար ցավալի օր, բայց տրամադրությունս չի փոխվել գործի հանդեպ:
Պետական համակարգում առաջին անգամ է աշխատում: Բիզնես ծրագրավորման միջազգային ընկերությունների իր փորձը բերել է բարձր տեխնոարդյունաբերության նախարարություն:
Իրենից հետո 80-ականներից Ռուսաստանում ապրող ընտանիքն է վերադարձել: Դավիթը հիմա նաև Ռուսաստանի իգործականների հետ միտք ունի նախաձեռնություն սկսել, որ միավորեն տարբեր քաղաքների հայ համայնքն ու միջոցառումներ կազմակերպեն:
Դավիթ Իվանյան - Ռուսաստանի սփյուռքը ինչու կարող է «Մասլենիցա» տոնել Տրաֆալգարի հրապարակում, ինչու մենք չենք կարող օրինակ՝ Դվորցովայի հրապարակում՝ Սանկտ Պետերբուրգում՝ անենք, օրինակ, փախլավայի փառատոն:
Սեպտեմբերին սկսված պատերազմը «իԳործ»-ով Կիպրոսից լավատեսությունը ճամպրուկում տեղավորած՝ Հայաստան բերեց նաև ֆինանսների 35-ամյա մասնագետին:
Անահիտը հիմա աշխատում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: Հայտարարագրեր է վերլուծում, մասնագիտական գաղտնիքներից չի խոսում: Մեկ ամիս է՝ հայրենիքում մնալու մտքով է եկել, կարծում է՝ մեր կյանքում շատ փոփոխությունների կարիք կա:
Անահիտ Միքայելյան («իԳործ» ծրագրի մասնակից) - Ժողովրդի համար ապրելու առաջնային խնդիր է հաց վաստակելը, որ գնանք հաջորդ լեվըլին, մարդ ասի՝ ես իրավունքներ ունեմ, արդեն պիտի առաջինի խնդիրը լուծված լինի, առաջինի խնդիրը մեզ մոտ, ցավոք, դեռ լուծված չէ: Պետք է կրթել, ամեն ինչ սկսել դպրոցից:
Սառա Անջարգոլյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար) - Այն ժամանակ, որ նոր էինք սկսել, գերատեսչությունները մի քիչ չէին վստահում, հիմա իրենք են մասնակիցներ ուզում մեզանից:
Որպեսզի կարողանան իրենց ծախսերը հոգալ, կեցություն նպաստը՝ ամսական 336.000 հազար դրամ, առողջության ապահովագրություն և, իհարկե, կեցության քարտ, որ իրենց ծախսերը կհոգա Կկառավարությունը:
Իգործականներից նաև առաջարկ են ստանում ծրագրի ավարտից հետո մնալ ու աշխատել Հայրենիքում: Եվս 50 հոգու էլ այս տարի է պետությունը մեկ տարով հրավիրում միասին՝ ի գործ, կյանքն ու աշխատանքը Հայրենիքի հետ կապելու: Հաջորդ իգործականների դիմում-հայտերը հասանելի են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի էջում: