• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:55
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
44-օրյա պատերազմի ծագումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը
Հասարակություն
15:3404 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի ծագումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերևս հետևյալն է. ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, և ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Այս հարցի ամենաուղիղ պատասխանը կարելի է ձևակերպել այսպես. պահը, երբ ԼՂ հարցում որևէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: Ի՞նչ հիմք կա նման պնդում անելու համար:

Վերջին տասը տարվա ընթացքում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձևով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:

Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին (՞) 2011 թվականի հունիսի 24-ին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել կազանյան փաստաթուղթը, հարուցելով Սերժ Սարգսյանի տարակուսանքը, որը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կազանյան փաստաթղթի ճակատագրի մասին խոսելով հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, բայց Ադրբեջանը ուզում է ավելին:

Ավելի՞ն: 2011-ին Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 շրջանները իսկ Ադրբեջանը ուզում է ավելի՞ն: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելին: Կազանյան փաստաթղթի չստորագրումով Իլհամ Ալիևը տվել է այդ հարցի պատասխանը. նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի բացառումը: Սա դեռ 2011 թվականին: Դրանից հետո Ադրբեջանի ախորժակը ավելի է բացվել, և սրա վկայությունն է դառնում այն, որ 2013 թվականից իրավիճակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ կերպով սրվում է:

Սահմանային լարումը մեծանում է 2014, 2015 թվականների ընթացքում, և սա տեղի է ունենում աշխարհաքաղաքական «բարենպաստ» պայմաններում:

Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները սրվում են, Ռուսաստանը հայտնվում է պատժամիջոցների ներքո: Եվ եթե մինչ այդ Ռուսաստանի համար առաջնային թեժ կետը Հարավային Կովկասն էր, 2015 թվականի դրությամբ ավելանում են Ղրիմը, Դոնբասը, Սիրիան: Բոլոր այս տեղերում Ռուսաստանի պատասխանատվությունը աճում է, և որքան էլ գերտերություն, ՌԴ կարողություններն անսահմանափակ չեն:

Ադրբեջանն օգտվում է ստեղծված հնարավորությունից և ավելի բարձր հայտարարում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին: Այս պայմաններում Ռուսաստանը կանգնում է բավականին դժվար կացության առաջ՝ հասկանալով, որ Հարավային Կովկասը կայուն պահելու նախկին գործիքակազմը վերանայման կարիք ունի:

2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը:

Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն, 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմը: Այս իրադարձությունից ամիսներ անց Սերժ Սարգսյանը հրապարակային խոսում է 80-ականների զենքերի մասին, իսկ մեկուկես տարի անց հրապարակային խոստովանում, որ Հայաստանը դեռ 2011 թվականին պատրաստ էր թողնել 7 տարածքները, բայց Ադրբեջանն ուզում է ավելին:

Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունեն և նրանց ներկայությունը զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման է:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ և ռուսական առաջարկները ըստ էության համանախագահության առաջարկներն են: Կրակին յուղ է լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերը ազատվել են և նույնիսկ ավելի են երկարել ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում է 7 շրջանների հանձնումը:

Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ, և ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որևէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ: Թող այդ հարցին անդրադառնան հաջորդ սերունդները: Այս իրավիճակում ենք, ըստ էության, ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը:

Հանձնվե՞լ, թե չհանձնվել

Վարչապետի պաշտոնում ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի էությանն ու նրբություններին ծանոթանալը ինձ հանգեցրեց մի մտքի. բանակցային գործընթացը 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է: Տխուր է արձանագրել, բայց բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը ոչ մի հաջողություն չի ունեցել, դա անհաջողությունների մի երկար պատմություն է: Այդ պատմությունը ունի մի քանի նշանային կետեր. առաջինը 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովն է, որտեղ արձանագրվեց մեր միայնությունը աշխարհում, հաջորդը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների դուրսմղումը բանակցային գործընթացից, որը ԼՂ հարցը աստիճանաբար տեղավորեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ, հաջորդը բանակցային այնպիսի տրամաբանության հաստատումը, որով 7 տարածքների հանձնումը Ադրբեջանին համարվում էր բանակցային գործընթացի առաջնային նպատակ, հաջորդը Ադրբեջանի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումից, հաջորդը ռուսական առաջարկները, որոնց առանցքային պրոբլեմը Արցախի կարգավիճակի դուրս մղումն է բանակցային օրակարգից:

Բանակցային 23-ամյա գործընթացում հայկական կողմի միակ հաջողությունը ժամանակն էր, որն, իհարկե, էական հաջողություն կլիներ, եթե այդ ժամանակը հնարավոր լիներ աշխատեցնել մեր օգտին: Բայց 2016 թվականի ապրիլյան պատերազմով, երբ արձանագրվեց, որ Հայոց բանակը հաղթանակից 22 տարի անց կռվում է 80-ականների զենքերով, ժամանակ ձգելու դարաշրջանը նույնպես ավարտվեց: Ոչ այս փաստի բերումով, իհարկե, այլ այն հանգամանքով պայմանավորված, որ միջազգային սաստկացող կոնյունկտուրայի պայմաններում Ռուսաստանն արդեն հոգնել էր մեղադրանքներից, թե իրականում նա ոչ թե հարցի կարգավորման, այլ ձգձգման կողմնակից է:

Նման պայմաններում մեր առաջ պարզ ընտրություն էր դրված՝ տեղավորվել վերը նկարագրված տրամաբանության մեջ և անցնել տարածքների հանձնման գործընթացին, որոնք պայմանականորեն անվանվում էին «առարկայական բանակցություններ» կամ փորձել փոխել բանակցային տրամաբանությունը:

Հենց այս խնդրի լուծմանն էին ուղղված մեր գործողությունները 2018 թվականից ի վեր և գործընթացը գագաթնակետին հասավ 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որտեղ հանդես եկա Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված ծրագրային ելույթով:

Այդ ելույթի թեզերը հետևյալն էին. բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության հարցը պետք է լինի մեր օրակարգում, Մադրիդյան սկզբունքները պետք է ունենան միասնական մեկնաբանություն, որովհետև Ադրբեջանն այն յուրովի է մեկնաբանում, Հայաստանը յուրովի, ինչը գործընթացը դարձնում է անարդյունավետ, և հետո՝ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության և Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Առաջարկվող օրակարգը, սակայն, ամենևին էլ բանակցային պրոցեսը շարունակելու նախապայման չէին, այլ այն արդյունավետ դարձնելու՝ մեր պատկերացումների շարադրանք:

Այս բոլոր կետերն ունեին սկզբունքային նշանակություն: Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից և բանակցությունները Հայաստան-Ադրբեջան հարթություն տեղափոխելը սպառնալիք էր ստեղծում առաջին հերթին Հայաստանի համար, որովհետև հենց այս հանգամանքն օգտագործելով էր Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի պիտակ կպցնում: և հետո՝ նման ֆորմատը ինքնին նենգափոխում էր Ղարաբաղի հարցի էությունը, այն տեղավորելով Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ:

90-ականների երկրորդ կեսին սա Հայաստանի ամենամեծ և աղետալի դիվանագիտական վրիպումն էր, որն ի դեպ, կարելի էր և թույլ չտալ: Այն ժամանակ, այո, Հայաստանը կարող էր հրաժարվել առանց Ղարաբաղի բանակցելուց, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր պատերազմի, դուրս չէր եկել պարտության շոկից և նույնիսկ բանակցային գործընթացի կասեցումը չէր կարող էական սպառնալիքներ ստեղծել Հայաստանի և Արցախի համար: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցություններից դուրս թողնելով մենք չէինք էլ գիտակցում, որ փոքրացնում ենք Արցախի ինքնորոշման հնարավորությունները, որովհետև «օկուպացված տարածքի» ինքնորոշումը ո՞րն է, նման բան ի բնե լինել չի կարող:

Նաև այս էր պատճառը, որ 2000-ականների առաջին կեսի բանակցային կուլմինացիան դարձավ «տարածքների փոխանակման» կոնցեպտը, ասենք՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց...

Պակաս կարևոր չէր նաև Մադրիդյան սկզբունքների պարզաբանման հարցը: Ճիշտ է, կազանյան մերժումով, Ադրբեջանը վիժեցրել էր Մադրիդյան սկզբունքները, բայց ֆորմալ առումով դրանք դեռևս գոյություն ունեին և Ադրբեջանը մեկնաբանում էր, թե Մադրիդյան սկզբունքները նշանակում են, թե Արցախի հայությունը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի կազմում: Հայաստանը հակառակն էր պնդում, ինչը նշանակում էր, որ Մադրիդյան սկզբունքները ոչ թե հարցի կարգավորման բանաձև են, այլ անհասկանալի ինչ-որ բան:

Եվ հաջորդը՝ հանրային դիսկուրսի առումով հանդես եկա բավականին կառուցողական բանաձևով, հրապարակային պնդելով, որ ԼՂ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Այս ամենի նպատակը ԼՂ հարցի բանակցային գործընթացը դուրս բերելն էր տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանությունից: Եվ հենց այստեղ էր ձախողումը, որովհետև պարզվեց՝ 2016-ին շարժված գնացքը կանգնեցնել հնարավոր չէ: Հիմա շատերն են ասում, թե այդ գնացքը հնարավոր էր կանգնեցնել ռուսամետ քայլերով և ռուսամետ քաղաքականությամբ, իբր մեր կառավարությունը ուղիղ հակառակն է արել: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, և այսպես խոսողները չեն նկատում այնպիսի շրջադարձային քայլեր, ինչպիսին Սիրիա ականազերծողներ և բժիշկներ գործուղելու ՀՀ կառավարության՝ 2019 թվականին կայացրած որոշումը:

Խելամտության կանխավարկած

Սկզբունքային հարց է, իհարկե, թե ինչքանով է խելամիտ փորձել դիմադրել «շարժված» և արագություն հավաքած «գնացքին»: Իսկ ո՞րն է հակառակը: Հակառակը տարածքների հանձնումն է՝ ըստ էության ոչնչի դիմաց: Հիմա, իհարկե, հետահայաց կարելի է ասել՝ դա ավելի լավ է, քան այն ինչ ունենք, առնվազն մարդկային հազարավոր կյանքեր փրկած կլինեինք: Բայց՝ հետահայաց: Հետահայաց՝ այդ նույնը կարելի էր անել 1997-ին, 2004-ին, 2011-ին, 2016-ին ի վերջո: Այո, կարելի էր անել նաև 2020-ին: Բայց ինքներս մեզ ի՞նչ փաստարկով էինք համոզելու: Որ կպարտվենք պատերազմո՞ւմ: Այս փաստարկը, իհարկե, կար:

Բայց 2020 թ. հուլիսյան մարտերը էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա: Ճիշտ է՝ մարտական գործողությունների մասշտաբը հետագա պատերազմի համեմատ չափազանց փոքր էր, բայց հուլիսյան մարտերում ներգրավված էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, և մեր բանակը ոչ միայն դիմակայեց, այլև մարտական դիրքում և մարտերի ընթացքում մենք ոչ մի զոհ չունեցանք, ոչ մի զոհ: Մեր զոհերը թիկունքում էին նահատակվել:

Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում:

Ի դեպ, Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը այն միակ անփոփոխ գործոնն էր, որ գոյություն ուներ վերջին 15 տարվա ընթացքում: Հայատյացությունը, Ղարաբաղն աներկբա ադրբեջանական համարելը, զենքի ուժով հարցը լուծելու շարունակական քարոզչությունը հասել էին գագաթնակետին:

Նույնիսկ այս պայմաններում բանակցային գործընթացը շարունակվում էր, այնքանով որքանով թույլ էր տալիս կորոնավիրուսի համավարակը: ԱԳ նախարարը անընդհատ քննարկումների մեջ էր համանախագահողների հետ: Բայց ըստ էության Ադրբեջանը չէր մտնում բանակցությունների մեջ, հստակ ցույց տալով, որ իր համար բանակցային նպատակը առաջվա նման շարունակում է մնալ առանց նախապայմանների տարածքների հանձնումը:

Եթե մենք ասեինք համաձայն ենք, պատերազմը իհարկե կկանխվեր: Պատերազմը նման պայմաններում կարող էինք նաև կանգնեցնել, ինչի մասին հայտարարեցի պատերազմի մեկնարկի առաջին օրը՝ Ռազմական դրության կապակցությամբ ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստում: Նման տարբերակը, սակայն, ոչ միայն ինձ համար ընդունելի չէր, այլև այդ օրերին չլսեցի որևէ ձայն, որ հենց այդպես էլ պետք է վարվել:

Սրան, իհարկե, հանրահայտ հակափաստարկ կա. մյուսները, հանրությունը չէին տիրապետում կամ չէին կարող տիրապետել այն տեղեկատվությանը, որ վարչապետն էր տիրապետում և ուրեմն՝ վարչապետը իր իմացած տեղեկատվության հիման վրա պետք է որոշում կայացներ։

Ճիշտ փաստարկ է, և իմ տիրապետած տեղեկատվությունը այն մասին էր, որ իրադրության լիցքաթափումը կամ պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէ առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետևանքների, և ուրեմն,
որոշումն էր՝ պայքարել այդ աղետալի հետևանքների դեմ։ Արդյունքում ավելի աղետալի հետևանքնե՞ր ունեցանք։ Գուցե։

Բայց այն մյուս աղետի հնարավոր մասշտաբները գիտենք տեսականորեն։ Հիմա չգիտենք, թե այն մյուս աղետը գործնականում ինչպիսին էր լինելու, ինչպես այն ժամանակ չգիտեինք այս մի աղետի գործնական պարամետրերը։

Միայն գիտենք, որ Շուռնուխի գյուղապետի «լայվերը» հաստատապես ներկա էին լինելու բոլոր սցենարներում, որովհետև Ղուբաթլուի շրջանը Ադրբեջանին էր հանձնվելու վերը նկարագրված բոլոր սցենարներում, Շուռնուխի ու Որոտանի 20 տների շուրջ սահմանային վեճը նույն կերպ ծավալվելու էր: Բայց հիմա մենք գիտենք, որ մինչև Շուռնուխի սահմանագծին հասնելը պայքարել ենք ամեն թիզ հողի համար:

Խաղաղ հանձնման սցենարի ժամանակ է՞լ էինք պայքարելու: Ուրեմն՝ պատերազմը սկսվելու էր ոչ թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներում։ Այս սցենարով պատերազմը Շուռնուխի մատույցներում գոնե ավարտվել է, չնայած՝ հիմա ոմանք ջանք չեն խնայում, հնարավոր և անհնար ամեն ինչ անում են, որ Շուռնուխի մատույցներում պատերազմը նորից սկսվի։

Գիտեմ, որ հոդվածի այս հատվածին բավական ճշմարտանման փաստարկ են բերելու, թե հողերի խաղաղ, բանակցային հանձնման պարագայում մեր բանակցային դիրքերը շատ ավելի ամուր էին լինելու, որովհետև մենք հանդես էինք գալու հաղթողի դիրքերից և կարող էինք ստանալ ավելին: Շատ լավ, կարող էինք՝ ստանայինք նախկինում, երբ Ադրբեջանը ռազմական առումով շատ ավելի թույլ էր: Հաղթողի դիրք ունեինք, բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում որևէ անգամ օգտագործեինք հաղթողի այդ դիրքը որևէ կոնկրետ արդյունք ապահովելու համար:

Հոդվածի մինչ այս շարադրված տրամաբանությանը հայտնի այլ հայտնի «հակափաստարկներ» էլ կան: Ոմանք պնդում են, թե իրենք գիտեին բանակցությունների հաղթական շարունակման սցենար և պատրաստվում էին այդ սցենարը կյանքի կոչել 2018 թվականին և դրանից հետո: Սա ընդհանրապես ցինիզմի գագաթնակետն է:

Այսինքն՝ Ռուսաստանը և մյուս համանախագահները իրենց առաջարկած պլանից հրաժարվելու՞ էին, համանախագահներն էլ համաձայնվելու էին ի հեճուկս Ադրբեջանի Ղարաբաղի անկախությունը ճանաչե՞լ: և կրկին՝ այդպիսի հաղթական պլան իրագործող էիք, Կազանում իրագործեիք, եթե այդքան հաղթական պլան իրագործող էիք, այնպես անեիք, որ ռուսական պլան չստեղծվեր և սեղանին չդրվեր, եթե այդքան պատերազմ կանխող էիք, 2016 թվականի ապրիլյան պատերազմը կանխեիք, կամ մինչև 2018 թվականի հեղափոխությունը ձեր հաղթական բանակցությունների պլանն իրագործեիք: Թե՞ պիտի փաստարկեք, որ 5 շրջանները հանձնելու էինք, երկուսը պահելու՝ ԼՂ կարգավիճակի հետ փոխկապակցելու համա՞ր: Տրամաբանական փաստարկ է: Բայց ինչո՞ւ պիտի Ադրբեջանը 2018 կամ 20 թվականին համաձայներ նրան, ինչի հետ կտրականապես համաձայն չէր 2011-ին երբ Կազանում հրաժարվեց ստորագրել ԱԳ նախարարների մակարդակով համաձայնեցված փաստաթուղթը: Այն ժամանակ, հիշեցնեմ, Ադրբեջանը շատ ավելի քիչ էր պատրաստ պատերազմին:

Մեկ ուրիշ ցնցող մեղադրանք էլ ի հայտ եկավ վերջին շրջանում, թե ես իմ հայտարարություններով Ադրբեջանին զրկել եմ բանակցություններով արդյունքի հասնելու որևէ հույսից, ինչով պատերազմը դարձրել եմ անխուսափելի: Խնդրում եմ ուշադիր կարդացեք այս միտքը: Ուրեմն՝ ստացվում է, որ բանակցային գործընթացի ողջ իմաստն ու նպատակը, որ մարդիկ 20 տարի վարել են, եղել է Ադրբեջանին հույս տալը, որ ինքը բանակցություններով կարող է հասնել նրան, ինչին ուզում է հասնել պատերազմի միջոցով:

Հենց սա՛ եմ ասում: Ասում եմ, որ 20 տարի վարած բանակցությունների նպատակը Ադրբեջանին հույս տալն է եղել, ես էլ փաստորեն Ադրբեջանին հուսախաբ անողը դարձա՝ մինչ այդ նրան տված հույսերի ֆոնին: Ադրբեջանին հույս տալու ռազմավարությունը վերջը ինչո՞վ էր ավարտվելու ու ե՞րբ: Մենք հույս էինք տալիս Ադրբեջանին, իսկ նա զենք էր գնում՝ զուգահեռաբար միջազգային տարատեսակ ատյաններում արձանագրելով ԼՂ հարցը իր տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու «միջազգային խոսույթը»:

Վերջաբան

Ըստ էության, սա պատմության այն հատվածն էր, թե ինչու սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչ հանգամանքների բերումով: Բայց, իհարկե, կարևոր է խոսակցությունը պատերազմի ընթացքի, հաղթանակի հնարավորությունների ու պարտության պատճառների, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, հետպատերազմական իրադարձությունների և ամենակարևորը՝ Հայաստանի և Արցախի ապագայի մասին: Ըստ անհրաժեշտության՝ այդ թեմաներին անդրադարձ կրկին կունենամ: Եթե պարզվի, որ հոդվածը դեռ ընդունելի ժանր է մեր հանրության համար, հնարավոր է նաև հենց հոդվածների տեսքով: Ժամանակը ցույց կտա: Հասկանում եմ նաև, որ այս հոդվածը հիասթափեցնող է բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են անցյալի շուրջ քննարկումներից և ուզում են տեսնել ապագան: Բայց մոտիկ ու ոչ այնքան մոտիկ անցյալի մասին այսպիսի խոսակցությունը կարևոր է ապագայի շուրջ լիաթոք խոսակցություն սկսելու համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՀ վարչապետ

Դիտումների քանակ6472
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բենինի և Ռուանդայի հետ դիվանագիտական ու ծառայողական անձնագրերով վիզայի պահանջի վերացման համաձայնագրեր կստորագրվեն 15:2817 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 15:1917 Սեպ, 2026
  • Թեհրանը կարևորում է Պեկինի հետ հաստատած ռազմավարական գործընկերությունը. Արաղչի 15:1117 Սեպ, 2026
  • ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով 15:0417 Սեպ, 2026
  • Ընտրության օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո. ԿԸՀ նախագահ 15:0217 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Վարչապետն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման հարցին և այլընտրանքներին 15:0017 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել 14:5717 Սեպ, 2026
  • Իջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այն 14:4817 Սեպ, 2026
  • Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 14:4117 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը «Ազգային անվտանգության դոկտրինի հայեցակարգը և գործնական կիրառումը» աշխատաժողովին ներկայացրել է դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները 14:3717 Սեպ, 2026
  • Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահ 14:3517 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3017 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3017 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա 14:2317 Սեպ, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 994 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1417 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը 13:5817 Սեպ, 2026
  • COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան 13:4817 Սեպ, 2026
  • Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 13:4217 Սեպ, 2026
  • Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 13:3517 Սեպ, 2026
  • Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը 13:3317 Սեպ, 2026
  • 75 հազար և ավելի բնակչությամբ համայնքի ղեկավարների աշխատավարձը լինելու է մոտավորապես 1.2 մլն դրամ. Դավիթ Խուդաթյան 13:2017 Սեպ, 2026
  • 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում. Փաշինյան 13:1217 Սեպ, 2026
  • Պետք է ՀՀ-ում չսովորող պաշտոնյա չլինի. վարչապետ 13:0617 Սեպ, 2026
  • Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք 12:4717 Սեպ, 2026
  • Սոցիալական կրեդիտների շրջանակը կընդլայնվի. քաղաքացիները կկարողանան հարկերից գումար ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին 12:4617 Սեպ, 2026
  • Թրամփը Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը բնութագրել է որպես «թշնամական գործողություն» 12:4317 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3217 Սեպ, 2026
  • Հայաստանում բացվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակը 12:2017 Սեպ, 2026
  • Գալուզինն ու Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան օրակարգի արդիական հարցեր 12:1917 Սեպ, 2026
  • Անտոն Քոչինյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 12:1317 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը 12:0617 Սեպ, 2026
  • Այսօր աշխարհի բոլոր զենքի շուկաները բաց են ՀՀ-ի համար. Փաշինյան 12:0017 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0017 Սեպ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք են կիրառել ու երիտասարդի ձեռքից վերցրել են ատրճանակը՝ կանխելով հետագա զարգացումները 11:5717 Սեպ, 2026
  • Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին 11:5117 Սեպ, 2026
  • Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան 11:3717 Սեպ, 2026
  • ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին 11:3617 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Էդմոնդո Չիրիելլին քննարկել են ՀՀ-ի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3317 Սեպ, 2026
  • Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ 11:2817 Սեպ, 2026
  • Կառավարությունը հավանություն տվեց 1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծին 11:2617 Սեպ, 2026
  • Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերը. Գյուլեր 11:2017 Սեպ, 2026
  • Ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը. Փաշինյան 11:1517 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ 11:1217 Սեպ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0017 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն են տեղի ունեցել 10:5817 Սեպ, 2026
  • Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ իքս պահի որոշում կայացրինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից. Փաշինյան 10:4317 Սեպ, 2026
  • Մեր անվտանգային շատ պրոբլեմներ, կարող է պարզվի, սկսվում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ․ վարչապետ 10:1817 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը սակարկման ենթակա չէ. վարչապետ 10:0017 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0017 Սեպ, 2026
  • «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետ 09:5317 Սեպ, 2026
  • Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքը 09:2817 Սեպ, 2026
  • Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման համար պետությունը պատասխանատվություն է կրում 09:2117 Սեպ, 2026
  • Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ 09:1117 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0417 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5917 Սեպ, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը 08:4217 Սեպ, 2026
  • Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրել 08:1517 Սեպ, 2026
  • Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը 08:0217 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել շախմատի համաշխարհային օլիմպիադան 00:4417 Սեպ, 2026
  • Քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ 00:1617 Սեպ, 2026
  • Կապսում ՀՀ կառավարության միջոցներով 3 փողոց է հիմնանորոգվում 23:5016 Սեպ, 2026
  • ՀՀ-ն արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. Փաշինյանը՝ Հաջիևի մասնակցությամբ տեղի ունեցածի մասին 23:2316 Սեպ, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 23 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 23:0016 Սեպ, 2026
  • Քաղցրաշենի մանկապարտեզում օձի հայտնվելու մասին լուրեր են տարածվել․ մանկապարտեզը 2 օր փակ կլինի 22:5716 Սեպ, 2026
  • «Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային» 22:5116 Սեպ, 2026
  • Իրանն անպաշտպան չէ. Արաղչի 22:4416 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները հետևել են վրացի սահմանապահների ցուցադրական վարժանքին 22:2916 Սեպ, 2026
  • Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին 22:1216 Սեպ, 2026
  • Գյումրիում հիմնվում է ստեղծարար արդյունաբերական կենտրոն 22:1216 Սեպ, 2026
  • Հարցազրույց Լեոնիդ Ներսիսյանի հետ 22:0516 Սեպ, 2026
  • Երկրի խորհրդարանը դարձնում եք ձեր ընտանիքի հետ կապված հարցերի քննարկման վայր․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին 21:5416 Սեպ, 2026
  • Պետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել 21:4216 Սեպ, 2026
  • Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան 21:2916 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 16. 2026 21:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Քոչարյանի նման թալանչիների մինչև վերջին կոպեկը ձեռքներից առնելու ենք․ Փաշինյան 21:0016 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5816 Սեպ, 2026
  • ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան 20:5316 Սեպ, 2026
  • Թրամփը հայտարարել է Քենեդու կենտրոնի փակման մասին 20:4816 Սեպ, 2026
  • Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 20:4816 Սեպ, 2026
  • Սևան և Ճամբարակ համայնքներում կգործարկվի միասնական երթուղային ցանց 20:4316 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն Եվրոպայից և Մերձավոր Արևելքից 52 մլն ռազմական օգնությունը կուղարկի Ամերիկայի դաշնակիցներին 20:3716 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետության հիմնադրման հիմքում դրվել է ֆորպոստի տրամաբանությունը. Փաշինյան 20:3216 Սեպ, 2026
  • Այսուհետև կանվանեմ գրագիտության հետ խնդիր ունեցող անձ. Վահագն Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին 20:2516 Սեպ, 2026
  • Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց 20:2116 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:2016 Սեպ, 2026
  • Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ միության ասոցացված անդամ 20:1616 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 20:1116 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան հութիներին մեղադրել է Մեքքայի վրա հարձակման համար 20:0616 Սեպ, 2026
  • Խտրականության բացառում և հավասարության խթանում. լայն քննարկում 20:0016 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:5516 Սեպ, 2026
  • Ավտոմեքենաներից գողությունների դեպքերը նվազել են 33.4%-ով․ ՆԳ նախարար 19:5016 Սեպ, 2026
  • Լեհաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ սահմանի հսկողությունը՝ Ռուսաստանի հարձակումների պատճառով 19:4816 Սեպ, 2026
  • 30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին 19:4016 Սեպ, 2026
  • Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն. Նիկոլ Փաշինյան 19:3316 Սեպ, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագիրը ձախողվել է 19:2516 Սեպ, 2026
  • Վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասին 19:2016 Սեպ, 2026
  • Գոռ Ենգոյանը՝ անցյալի ու ներկայի խաչմերուկում 19:1416 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը 19:0816 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Թույլ չենք տալու Գիքորի ճակատագրի կրկնությունը. թեժ բանավեճ ԱԺ-ում 19:0016 Սեպ, 2026
  • Շարամբեյանական բազմաշերտ աշխարհը՝ ՀԱՊ ցուցահանդեսում 18:5716 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015