Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից 25 կմ հեռավորությամբ սողանք է տեղի ունեցել՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Բնական աղետի հետևանքով անհետ կորել է 20 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 10 հոգի: Այս մասին տեղեկացնում են երկրի իրավապահ մարմիները:
Ահռելի սողանքի հետևանքով ավերվել են գյուղական բնակավայրի բազմաթիվ տներ: Նորվեգիայի վարչապետն այցելել է տուժած բնակավայր: Կառավարության ղեկավարը նշել է, որ իրավիճակը շատ անկայուն և վտանգավոր է, և փրկարարական աշխատանքներն իրականացվում են միայն ուղղաթիռով:
Նորվեգական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարհանվել է 700 բնակիչ: