• Հայ
  • Eng
  • РУС
Երկրաշարժ՝ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք. ցնցումներն զգացվել են Վայքում, Եղեգնաձորում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում Երկրաշարժ՝ Նախիջևան քաղաքից 33... 00:06
Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 23:04
Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ Վաղը տեղի կունենա ԱԺ... 20:42
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների ծախսերի վերաբերյալ
Հասարակություն
13:1924 Նմբ, 2020

ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների ծախսերի վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի վերաբերյալ:

«Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները՝  հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումը և ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բյուջեների մուտքերը կուտակվում են պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվում:

Նույն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ բյուջետային մուտքերն են պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցները: Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեին օրենքով ամրագրված բյուջետային եկամուտները (…):

Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բյուջետային եկամուտներն են օրենսդրությանը համապատասխան պետական և համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները (…):

Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են այլ եկամուտները:

Նույն հոդվածի 5-րդ մասի «զ» կետի համաձայն՝ այլ եկամուտներն են (...) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները։

«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետի համաձայն՝ գանձապետարանի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը:

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)` լիազոր մարմնի սահմանած կարգով:

Հարկ է նկատել, որ գանձապետական միասնական հաշիվը գանձապետական համակարգի առանցքային տարրերից է, ինչը հնարավորություն է տալիս համախմբել Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին պատկանող դրամական միջոցները ու ապահովել հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման համակարգ: Գանձապետական միասնական հաշվի ներդրմամբ, ի թիվս այլ առավելությունների, ձևավորվել է նաև հնարավորություն` գանձապետական միասնական հաշվի մեջ ներառվող ենթահաշիվների վարման միջոցով պարտավորությունների առանձնացված հաշվառում իրականացնելու համար։

Վերը ներկայացված կարգավորումների շրջանակում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվի՝ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» բյուջետային եկամուտների առանձնացված հաշվառման գանձապետական հաշվեհամարին և, համախմբվելով պետական բյուջեի մնացած մուտքերի հետ, օգտագործվել են նվիրաբերության պայմանագրերով համաձայնեցված ուղղություններով՝ ռազմական գործողությունների հետևանքով ծագած լրացուցիչ բյուջետային կարիքները ֆինանսավորելու նպատակով։

Խնդրո առարկա ֆինանսական միջոցների համախմբումը պետական բյուջեի եկամուտներում նշանակում է նաև, որ դրանց հաշվին ծախսերի կատարումը կազմակերպվել է ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների, ներառյալ՝ հրապարակայնության սկզբունքի հիման վրա։ Բյուջեի հրապարակայնությունը, իր հերթին, նշանակում է հաստատված բյուջեի և դրա կատարման մասին հաշվետվությունների հրապարակումը մամուլում («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան), բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը։

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում է, որ պետական բյուջեի կատարման և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնությունը ապահովելու համար Կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո 45-օրյա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն պետական բյուջեի եռամսյակային կատարման մասին։

Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա Հիմնադրամը «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» թիվ 900005002135 գանձապետական հաշվեհամարին, որպես նվիրաբերություն, փոխանցել է 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումար (այսուհետ՝ նվիրաբերության գումար) պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով:

Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, որպես նվիրաբերություն, փոխանցված 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ մուտքագրվել է միասնական գանձապետական հաշվին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան և դրանցով սահմանված կարգով:

Նվիրաբերության գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակներում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թ. պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք 19.11.2020 թ. դրությամբ կազմում են շուրջ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ:

Ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները օրենսդությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում:

Անդրադառնալով Հիմնադրամի կողմից վերը նշված նվիրաբերության պայմանագրերի կնքման իրավաչափության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած գնահատականներին՝ հարկ է նկատի ունենալ հետևյալը.

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի հիմնադիրները, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել կամ կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել Հիմնադրամի գույքի որոշ մասը:

Հիմնադրամի կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 5-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս ՀՀ նախագահը:

Կանոնադրության 23-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցներն իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան։

Կանոնադրության 27-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի հիմնադիրը, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:

Կանոնադրության 38-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է վերապահված Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը:

Կանոնադրության 10-րդ կետի համաձայն՝ Հիմնադրամի գործունեության նպատակներն ու խնդիրներն են՝

ա) օժանդակել Հայաստանի և այլ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը.

բ) նպաստել գիտական, կրթական, մշակութային, սոցիալական և առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը (…)։

Տվյալ դեպքում, ինչպես վերը նշվել է, Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական միջոցները փոխանցվել են՝

1. սահմանված կարգով կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա.

2. պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով.

3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ նվիրաբերության պայմանագրերով սահմանված նվիրաբերության գումարի օգտագործման պայմանն ամբողջությամբ համապատասխանում է Հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված վերջինիս գործունեության նպատակներին և խնդիրներին, և խնդրո առարկա գործարքներն արժանացել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանը՝ գտնում ենք, որ դրանց ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են»,- նշված է պարզաբանման մեջ։

Լրահոս
  • Հունվարի 22-ի եղանակային կանխատեսումները 00:3022 Հնվ, 2021
  • Շիրակի նոր մարզպետի համար ամենահրատապ խնդիրը գերիների վերադարձն է 00:1722 Հնվ, 2021
  • Երկրաշարժ՝ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք. ցնցումներն զգացվել են Վայքում, Եղեգնաձորում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում 00:0622 Հնվ, 2021
  • Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար 23:5521 Հնվ, 2021
  • Նավուր-Թթուջուր հատվածը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են 23:4621 Հնվ, 2021
  • 33 զինծառայող հետմահու պարգևատրվել է մեդալներով 23:4121 Հնվ, 2021
  • Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում 23:3021 Հնվ, 2021
  • Դատարանն անվավեր է ճանաչել Ռոբերտ Քոչարյանի 2 հրամանագիր. Ջհանգիրյանի հայցը բավարարվել է 13 տարի անց 23:2221 Հնվ, 2021
  • 10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ 23:1621 Հնվ, 2021
  • Երևանի նոր վերելակներն ու հին խնդիրները 23:0121 Հնվ, 2021
  • ՄԻՊ-ի արձանագրած ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ. Թաթոյան 22:3921 Հնվ, 2021
  • Մայրաքաղաքում ավելի քան 15 000 երեխա մանկապարտեզ չի հաճախում 22:1921 Հնվ, 2021
  • Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 22:0021 Հնվ, 2021
  • Արային Հարությունյանն ընդունել է Մանե Թանդիլյանին և նրա տեղակալներին 21:5721 Հնվ, 2021
  • Արժանի էի հաղթանակի․ Արամ Ավագյան-Խոսե Նունյես մենամարտը ոչ-ոքի է ավարտվել 21:4621 Հնվ, 2021
  • Անմահության ճանապարհ. Սուրեն Խաչատրյան 21:3021 Հնվ, 2021
  • «Իմ քայլն» իրականացնում է պատերազմի հետևանքների վերացման հումանիտար ծրագրեր 21:1621 Հնվ, 2021
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 21.01.2021 21:0021 Հնվ, 2021
  • Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել. ՔԿ նախագահի տեղակալ 20:5321 Հնվ, 2021
  • Հայկական տեխնոլոգիան կիրառելով տիեզերագնացները կարող են ուսումնասիրություն կատարել Լուսնի վրա 20:4421 Հնվ, 2021
  • Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ 20:4221 Հնվ, 2021
  • 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախ է վերադարձել 50390 մարդ 20:2821 Հնվ, 2021
  • Զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարների մասին նախագիծն արժանացել է ԱՀ ԱԺ հանձնաժողովի հավանությանը 20:1821 Հնվ, 2021
  • ՄԻԵԴ-ը մերժել է Հարավային Օսիայի իրադարձությունների համար ՌԴ-ի դեմ Վրաստանի մեղադրանքները 20:1521 Հնվ, 2021
  • Հակոբ Արշակյանը խնդրում է քվեարկել Ռոբին ռոբոտի օգտին 20:1321 Հնվ, 2021
  • Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում 20:0321 Հնվ, 2021
  • Առաջարկվում է ԱՀ ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել Ներքին գործերի նախարարության կազմում 19:5721 Հնվ, 2021
  • Խարկովի ծերանոցում բռնկված հրդեհից մահացել է 15 մարդ 19:5421 Հնվ, 2021
  • Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ 19:5021 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար 19:3721 Հնվ, 2021
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը վերլուծական կենտրոնների մասնագետների հետ հանդիպմանը կարևորել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձը 19:3321 Հնվ, 2021
  • Մեզ պետք է հիմնահարցերը ճիշտ գնահատել. Շիրակի մարզպետ 19:2921 Հնվ, 2021
  • Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում 19:2221 Հնվ, 2021
  • Դիլիջանի ոստիկանները թեփի պարկերով քողարկված ապօրինի փայտանյութ են հայտնաբերել 19:1921 Հնվ, 2021
  • Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր կայքը 19:1021 Հնվ, 2021
  • Լուրեր 19:00 | 21.01.2021 19:0021 Հնվ, 2021
  • Էկոնոմիկայի նախարարն այցելել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա 18:5721 Հնվ, 2021
  • Ցամաքային սահմանով Հայաստան մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ. ԱԱՏՄ 18:4821 Հնվ, 2021
  • Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի վարչակազմի նախկին 28 պաշտոնյաների նկատմամբ 18:3721 Հնվ, 2021
  • Դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը՝ անվավեր ճանաչելով Քոչարյանի հրամանագրերը 18:3521 Հնվ, 2021
  • Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով վճռի դեմ 18:2921 Հնվ, 2021
  • Դիլիջանում արցախցի երեխաները դասերից հետո խմբակներ են այցելում 18:2321 Հնվ, 2021
  • Խորհրդարանական ուժերի արձագանքը փոխվարչապետի՝ հուշագիր ստորագրելու առաջարկին 18:1821 Հնվ, 2021
  • Աֆրինի տեղահանված բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ռազմական ներկայության 18:1021 Հնվ, 2021
  • Սյունիքի մարզպետը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում կարևորել է ՆԶՊ առարկայի պատշաճ դասավանդումը 18:0821 Հնվ, 2021
  • Շիրակի նախկին մարզպետը շնորհակալություն է հայտնել իրեն պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար 18:0121 Հնվ, 2021
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին 18:0021 Հնվ, 2021
  • Արսինե Խանջյանը կոչ է արել միանալ Արցախում նախատեսվող ծառատունկին 17:5421 Հնվ, 2021
  • Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ 17:5021 Հնվ, 2021
  • Ընդլայնվել է արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերին դիմող շահառուների շրջանակը 17:4621 Հնվ, 2021
  • Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել 17:3821 Հնվ, 2021
  • Աշխարհը Իրանի գազի ու նավթի կարիքն ունի. Հասան Ռոհանի 17:3121 Հնվ, 2021
  • Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների և պատանդների վերադարձին առնչվող հարցեր 17:2921 Հնվ, 2021
  • Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Իրան 17:2821 Հնվ, 2021
  • Վաչե Տերտերյանը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկել է Վեդու ջրամբարի կառուցման ընթացքը 17:2721 Հնվ, 2021
  • Մարզառազմական խաղեր՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության մասնակցությամբ 17:2321 Հնվ, 2021
  • ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ 17:2121 Հնվ, 2021
  • Առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն. օրինագիծը ներկայացվել է քննարկման 17:1421 Հնվ, 2021
  • Ամփոփվել են ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ծառայությունների 2020 թվականի աշխատանքները 17:0221 Հնվ, 2021
  • Լուրեր 17:00 | 21.01.2021 17:0021 Հնվ, 2021
  • Անգելա Մերկելը չի մասնակցի 2021-ին ընտրություններին 16:5421 Հնվ, 2021
  • Այս տարի նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը 16:4621 Հնվ, 2021
  • ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է գերիների անհապաղ վերադարձի հարցը 16:3821 Հնվ, 2021
  • Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ՏԿԵՆ 16:3021 Հնվ, 2021
  • «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին ու Դավիթ Խաչատուրյանին 16:2621 Հնվ, 2021
  • Բաղդադում գրանցված երկու հզոր պայթյունից զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ 16:2321 Հնվ, 2021
  • Զինհաշմանդամների պրոթեզավորման ծախսը կհոգա պետությունը 16:1721 Հնվ, 2021
  • Կրթության հնարավորություն Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 16:0821 Հնվ, 2021
  • Իռլանդացի պատգամավորը պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույց է պատրաստում. Հայրապետյան 15:5821 Հնվ, 2021
  • Լրատվամիջոցը միտումնավոր կեղծել է Քոչարյանի և մյուսների գործով մեղադրողի վերաբերյալ փաստերը. դատախազություն 15:4921 Հնվ, 2021
  • Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ 15:3821 Հնվ, 2021
  • Արցախում հանցագործություններ կատարած ագրեսորների համար խիստ պատիժ ենք ակնկալում. Զերունյանի բաց նամակը Ջո Բայդենին 15:3421 Հնվ, 2021
  • Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ 15:2721 Հնվ, 2021
  • Մադրիդի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. դեսպանություն 15:1821 Հնվ, 2021
  • Հունվարի 22-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով 15:1121 Հնվ, 2021
  • Երևանում «կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետարանի խոսնակ 15:0621 Հնվ, 2021
  • Լուրեր 15:00 | 21.01.2021 15:0021 Հնվ, 2021
  • Պարգև սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ 14:5421 Հնվ, 2021
  • Առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը 14:4621 Հնվ, 2021
  • Պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ կողմից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին. ՇՄ 14:3721 Հնվ, 2021
  • Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան 14:2421 Հնվ, 2021
  • Հայկական ֆուտբոլի լեգենդը 32 տարեկան է. այսօր Մխիթարյանի ծննդյան օրն է 14:1421 Հնվ, 2021
  • Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 14:0021 Հնվ, 2021
  • Զբաղվածության ծրագրերում արցախցի շահառուների շրջանակը կընդլայնվի 13:5121 Հնվ, 2021
  • Տավուշում այս տարի ձյուն է նստել. վերջին տարիներին այստեղ ձյան կայուն ծածկույթ չի եղել 13:4221 Հնվ, 2021
  • ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում 13:3221 Հնվ, 2021
  • 2020-ին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերը կազմել են ընդհանուր եկամուտների 71,3 տոկոսը. ՊԵԿ 13:2621 Հնվ, 2021
  • Նախագահը հետմահու պարգևատրել է մի խումբ զինծառայողների 13:2121 Հնվ, 2021
  • Հզոր պայթյուն Մադրիդի կենտրոնում. կան զոհեր ու վիրավորներ 13:0921 Հնվ, 2021
  • Համատեղ գործողությունների ծրագրի լիարժեք գործադրումը կախված է պատժամիջոցների չեղարկումից. Իրանի ԱԳՆ 13:0421 Հնվ, 2021
  • Լուրեր 13:00 | 21.01.2021 13:0021 Հնվ, 2021
  • Քաղաքակիրթ աշխարհը պետք է պարտադրի Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. Մարուքյան 12:5821 Հնվ, 2021
  • Մարուքյանը՝ արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ կոնսենսուսի չգալու մասին 12:5421 Հնվ, 2021
  • Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են 12:5221 Հնվ, 2021
  • Ջո Բայդենը պետդեպարտամենտի, ֆինանսների և արդարադատության ժամանակավոր ղեկավարներ է նշանակել 12:4921 Հնվ, 2021
  • Քովիդ-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի առաջին նիստը՝ հունվարի 25-ին 12:4421 Հնվ, 2021
  • ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը 12:3921 Հնվ, 2021
  • Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1137 նոր դեպք 12:3621 Հնվ, 2021
  • Քաղաքական օրակարգերի առաջմղմամբ՝ Ադրբեջանը ձգձգում է գերիների վերադարձը. «Իմ քայլի» պատգամավոր 12:2921 Հնվ, 2021
  • Սահմանվել են շենք-շինություն ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները. Բադասյան 12:2121 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015