• Հայ
  • Eng
  • РУС
Թարմացում 24.01.2020 Հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք, առողջացել 173  մարդ Թարմացում 24.01.2020 Հաստատվել է... 11:01
Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն. ԱԻՊԾ Նոյեմբերի 13-ից մինչև 2021... 10:46
Հարցազրույց Եղիշե Կիրակոսյանի հետ Հարցազրույց Եղիշե Կիրակոսյանի հետ 23:31
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով. ՀՀ ՄԻՊ
Իրավունք
19:5623 Նմբ, 2020

Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով:

«Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով:

Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ երկխոսություն և իրազեկում գերիների ու անհետ կորած համարվողների ընտանիքների, ինչպես նաև հանրության հետ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բոլորին հատուկ տեղեկացնում է, որ օժտված չէ գերիների վերադարձի կամ անհետ կորածներին հայտնաբերելու, Հայաստանից դեպի Արցախ սահմանային ճանապարհներին վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ: Այս հարցերի կապակցությամբ պետության անունից բանակցություններ վարելու կամ պաշտոնական քննարկումներ իրականացնելու, ինչպես նաև միջազգային դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթներ հարուցելու իրավասություն ունեն ՀՀ կառավարությունը և նրա մարմինները:

Չնայած իրավական սահմանափակումներին և այն բանին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավական խնդիրն է այս գործընթացին աջակցելը, սեպտեմբերի 27-ից սկսած շուրջօրյա աշխատանքով ու փոքր աշխատակազմով Պաշտպանը կատարել է հսկայածավալ շուրջօրյա աշխատանք ու շարունակում է կատարել այդ աշխատանքը՝ օգտագործելով միջազգային կապերի տարիների կուտակած ողջ ներուժը: Մասնավորապես՝

1. փաստագրվում, իբրև ապացույց՝ ամրագրվում են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները մեր գերեվարված հայրենակիցների նկատմամբ՝ անհրաժեշտ մշակմամբ ու նկարագրությամբ.

2. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ ադրբեջաներենից և թուրքերենից անգլերեն ու ռուսերեն թարգմանվում են բոլոր տեսանյութերը և ենթագրերով ամրագրվում են տեսանյութերին: Նույն կերպ մշակվում և ամրագրվում են նաև լուսանկարները.

3. յուրաքանչյուր տեսանյութ և լուսանկար վերլուծվում է, ամրագրվում է միջազգային իրավունքի կոնկրետ պահանջների խախտումների մատնանշմամբ.

4. նշված տեսանյութերի ու լուսանկարների, դրանց վերլուծությունների հիման վրա կազմվում են հատուկ զեկույցներ ու հաղորդագրություններ՝ ըստ կոնկրետ օրերի,

5. զեկույցներն ու առանձին հաղորդագրություններն ուղարկվում են միջազգային միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ, ՄԱԿ-ի ու ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի խորհրդարանների բոլոր պատգամավորներին, միջազգայի լրատվամիջոցներին և այլն: Զեկույցներն ու հաղորդագրություններն ուղարկվում են նաև ՀՀ պետական իրավասու մարմիններին.

6. մեր հայրենակիցների վերադարձի, ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ բոլոր դեպքերը ներկայացվում և քննարկվում են Հայաստանում այլ պետությունների դեսպանների ու միջազգային կառույցների հետ.

7. պահպանվում է անընդհատ կապ գերիների ընտանիքների հետ.

8. մշտական աշխատանքներ են տարվում փաստաբանների հետ, ովքեր դիմումներ են հասցեագրում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց են տրամադրվում բոլոր ապացույցները.

9. մշտական կապ է պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մշտական ներկայացուցչի հետ:

Գերեվարված և անհետ կորած անձանց թեման վերջին օրերին սոցիալական ցանցերում դարձել է դիտավորությամբ կազմակերպված անթույլատրելի շահարկման առարկա՝ մեր հայրենակիցներին գերեվարությունից հետ բերելու և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, Կառավարության աշխատանքի ակնհայտ բացթողումները քողարկելու նպատակով՝ փորձելով նսեմացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու առաջացնելով այդ աշխատանքի ակնհայտ խոչընդոտներ։

Սրանք սոցիալական ցանցերի այն խմբերն են, որոնք կազմակերպված ակտիվացել են պատերազմական գործողություններից անմիջապես հետո:

Մարդու իրավունքների պաշտպանի նպատակային անկախ դիտարկումը ցույց է տալիս, որ կեղծ էջերով կազմակերպված այս դատապարտելի արշավի նպատակն է հանրային էմոցիոնալ ֆոնի օգտագործմամբ ներգրավել հնարավորինս շատ իրական օգտատերեր, մարդկանց, ովքեր իրապես մտահոգված են գերեվարված կամ անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ճակատագրով ու դրանով քողարկել Կառավարության իրական արդյունք ապահովելուն ուղղված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքի բացակայությունը։

Գերիների և անհետ կորածների հարցերով պետական մարմինների ուսումնասիրությունը վկայում է,որ՝

1. հրատապ անհրաժեշտություն են Կառավարության համակարգված աշխատանքի կազմակերպումը իրական արդյունքների նպատակով՝ որպես այս կապակցությամբ բանակցությունների հարցերում ուղիղ պատասխանատու.

2. միակ պետական մարմինը, որն այս ոլորտում պատշաճ է գործում՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունն է ու պրոֆեսիոնալ աշխատակազմը, որոնց փոխանցվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Այս մարմինը, սակայն, չի կարող զբաղվել բոլոր հարցերով օբյեկտիվորեն.

3. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այս ոլորտում ունի իրավասություն, որը նույնպես ծավալում է ակտիվ աշխատանք ու վերջինիս հետ արդյունավետ աշխատանք է տանում նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

Հետևաբար, Կառավարությունը պետք է անհապաղ սկսի համակարգված աշխատանք նշված սկզբունքներով գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման հարցերով՝ ապահովելով պատշաճ երկխոսություն ու իրազեկում հանրության և հատկապես՝ ընտանիքների անդամների հետ:

Սոցիալական ցանցերում կեղծ էջերով անթույլատրելի շահարկումներ կազմակերպողներից Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է անմիջապես դադարեցնել այդ բացարձակ անթույլատրելի, դատապարտելի արարքները:

Պաշտպանը ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս բնույթով հանցավոր արարքների ու դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտության վրա:

Մեր բոլոր հայրենակիցներին Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է չներքաշվել կեղծ ու ուղղորդվող օգտատերերի հետ քննարկումներին, քանի որ ընթանում է կոնկրետ կազմակերպված շահարկում ու խաղ հանրության զգացմունքների հետ։ Ասվածի վկայությունն է նաև այն, որ որևէ անգամ չեն հիշատակվում մեր այն երիտասարդները, որոնք Ադրբեջանում են հայտնվել պատերազմական գործողություններից առաջ:

Այս կազմակերպված քարոզը նաև վնասում է գերիների վերադարձի խնդրին, քանի որ այդ աշխատանքները բնույթով առանձնահատուկ են և պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցումներ, գիշերուզօր համակարգված աշխատանք՝ առանց ավելորդ հուզականության ու հրապարակային աղմուկի:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է 24-ժամյա գրաֆիկով աշխատանքներ իրականացնել տարբեր ժամանակներում գերության մեջ հայտնված մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի կամ հայտնաբերման գործընթացին աջակցելու ուղղությամբ՝ մարդու իրավունքների բոլոր ոլորտներում հավասար մոտեցման պայմաններում»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունում։

 

Այս Թեմայով

  • Շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել. ԱՀ ՄԻՊ 23:1021 Նմբ, 2020 Շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել. ԱՀ ՄԻՊ Հարձակում Արցախի վրա
  • ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների, դիակների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ 4-րդ փակ զեկույցը 17:4921 Նմբ, 2020 ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների, դիակների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ 4-րդ փակ զեկույցը Հասարակություն
  • Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն. ԱՀ ՄԻՊ-ի նամակը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին 13:2621 Նմբ, 2020 Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն. ԱՀ ՄԻՊ-ի նամակը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին Հասարակություն
Լրահոս
  • Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը 19:5524 Հնվ, 2021
  • Արցախ ժամանած բժիշկ-փորձագետներն այցելել են Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ 19:3724 Հնվ, 2021
  • Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է 19:2724 Հնվ, 2021
  • Զանգակատուն համայնքում նշվել է Պարույր Սևակի ծննդյան օրը 18:5524 Հնվ, 2021
  • ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 18:3824 Հնվ, 2021
  • Վրաստանում հնարավոր է՝ փետրվարի 15-ից բացվեն բոլոր ռեստորանները 18:1424 Հնվ, 2021
  • Վայքի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է 17:5024 Հնվ, 2021
  • Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» 17:4424 Հնվ, 2021
  • Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն. Օդրե Ազուլե 17:1024 Հնվ, 2021
  • Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը 16:5324 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը 5-7 աստիճանով 14:2824 Հնվ, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական հատվածում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար ավտոմեքենա 14:0724 Հնվ, 2021
  • Զանգեզուրյան ձյունաճերմակ ձմեռը՝ «Շիկահող» պետական արգելոցում. տեսանյութ 13:3524 Հնվ, 2021
  • Երևանից Ստեփանակերտ է ժամանել 137 տեղահանված 13:2124 Հնվ, 2021
  • Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ 12:5024 Հնվ, 2021
  • Արցախում բարձրորակ առողջապահությունը կենսական խնդիր է. ԱՀ նախագահ 12:3524 Հնվ, 2021
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է 12:1124 Հնվ, 2021
  • Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ 11:4524 Հնվ, 2021
  • Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք 11:1924 Հնվ, 2021
  • Թարմացում 24.01.2020 Հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք, առողջացել 173 մարդ 11:0124 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ 10:5524 Հնվ, 2021
  • Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն. ԱԻՊԾ 10:4624 Հնվ, 2021
  • Հունվարի 24-ի եղանակային կանխատեսումները 00:3024 Հնվ, 2021
  • Վայք-Մարտիրոս ավտոճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին. 5-ամյա երեխան տեղում մահացել է 00:2124 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար 00:1024 Հնվ, 2021
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա, 24 քաղաքացու ցուցաբերել օգնություն 23:5823 Հնվ, 2021
  • Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Օլիմպիական վարկանշային մրցաշարերի 23:4523 Հնվ, 2021
  • ՃՏՊ Գորիս-Տեղ ավտոճանապարհին․ կա երկու զոհ և տուժած 23:3223 Հնվ, 2021
  • Հանդիպում ունեցանք Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ. Մեսրոպ Առաքելյան 23:2123 Հնվ, 2021
  • Հունվարի 23-ը ձեռագրի միջազգային օրն է 23:1223 Հնվ, 2021
  • Դժվար օրերին պետք է այստեղ գալ ու օգտակար լինել քո երկրին. «իԳործ» ծրագրի մասնակից 22:5123 Հնվ, 2021
  • Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերը 22:3023 Հնվ, 2021
  • Կայացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները 22:1923 Հնվ, 2021
  • Խաղաղության համաձայնությունը` բանակցության սկիզբ. Կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար 22:0023 Հնվ, 2021
  • Հարցազրույց Եղիշե Կիրակոսյանի հետ 21:4023 Հնվ, 2021
  • Քննարկվել են Արցախում բնակարանաշինության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր. Մեսրոպ Առաքելյան 21:2823 Հնվ, 2021
  • Վարչապետի կինն ու ԱԺ փոխխոսնակն այցելել են հետմահու պարգևատրված ոստիկանի ընտանիքին 21:1823 Հնվ, 2021
  • Լուրեր 21։00 Գլխավոր թողարկում | 23.01.2021 21:0023 Հնվ, 2021
  • Սաուդյան Արաբիան հիանալի հարաբերություններ է ակնկալում Ջո Բայդենի վարչակազմի հետ 20:5723 Հնվ, 2021
  • Պատժամիջոցները Իրանին ավելի են ուժեղացրել. Իրանի պաշտպանության նախարար 20:4823 Հնվ, 2021
  • Պատերազմը հայրենիք կանչեց. բժիշկ Էլիզաբեթը չի շտապում ԱՄՆ վերադառնալ 20:3723 Հնվ, 2021
  • Մինսկում բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 100 ցուցարար 20:2423 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015