• Հայ
  • Eng
  • РУС
Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց պատերազմում զոհվածների հիշատակին Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի... 09:48
Հարցազրույց Վահագն Հովակիմյանի հետ Հարցազրույց Վահագն Հովակիմյանի հետ 00:59
Հարցազրույց Արտակ Թովմասյանի հետ Հարցազրույց Արտակ Թովմասյանի հետ 01:01
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ. ՊՆ
Բանակ
22:1719 Նմբ, 2020

ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ. ՊՆ

Պաշտպանության նախարարությունն արձագանքել է ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններին:

«ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը։

Մովսես Հակոբյանը, որ ընդամենը մի կարճ ժամանակահատված՝ շուրջ կես տարի է զբաղեցրել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը և այդ ընթացքում իր ստորագրությունն է դրել Հայաստանի և այլ երկրների ղեկավարների և պաշտպանության նախարարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից բխող՝ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի տակ, փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իր պաշտոնավարման ընթացքում է ՊՆ-ն ձեռք բերել այնպիսի զենք ու զինամթերք, որն այս պատերազմի ընթացքում արդյունավետորեն կիրառվել է հակառակորդի դեմ։ Այդ պնդումը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Նույնիսկ, եթե տվյալ զինատեսակների մի մասի պայմանագրերի տակ առկա է Մովսես Հակոբյանի ստորագրությունը, առավել քան ակնհայտ է, որ պայմանագրերի՝ խնդրո առարկա սպառազինության ձեռքբերման բանակցություններն սկսվել են շատ ավելի վաղուց, և առնվազն ազնիվ չէ ամբողջ այդ գործընթացը վերագրել սեփական անձին։ Ընդ որում, գեներալ-գնդապետի կողմից նշված մի շարք զինատեսակներ ձեռք են բերվում պարբերաբար, այլ ոչ թե մեկանգամյա գործարքի արդյունք են։

ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ՝ բացահայտելով զինված ուժերի կառուցվածքն ու զորային օղակների առանձնահատկությունները։ Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է։ Մասնավորապես՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնի տեղեկության առնչվելու թույլտվություն ունեցող քաղաքացիների իրավունքները՝ դրանց տարածման մասով, կարող են սահմանափակվել մինչև օրենքով նախատեսված տեղեկությունների գաղտնազերծումը։ Այսինքն՝ եթե նույնիսկ Մովսես Հակոբյանն այլևս ՊՆ պաշտոնյա չի համարվում, դա բոլորովին չի նշանակում, թե նա կարող է պետական գաղտնիք բացահայտել։ 

Մովսես Հակոբյանը քննադատության է ենթարկում Հայաստանի Հանրապետության կողմից գերժամանակակից ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների և ռազմական նշանակության այլ միջոցների ձեռքբերումը՝ համարելով դա ոչ արդյունավետ։ Նման պնդումներ անելիս հարկ է մշտապես հիշել այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, բացի Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, պարտավոր են պաշտպանել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այդ թվում՝ նաև հավանական այն հակառակորդներից, որոնց սպառազինության մեջ բազմաթիվ գերժամանակակից մարտական ինքնաթիռներ կան։ ՍՈՒ 30 ՍՄ-ների ձեռքբերումը անհրաժեշտ է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ։ Իսկ պնդումը՝ արդյոք այդ ինքնաթիռները կիրառվել են, թե՞ ոչ, պարոն Հակոբյանը հնարավորություն է ունեցել ճշտելու պաշտպանության նախարարից և ԶՈՒ ԳՇ պետից, ինչը, անհասկանալի պատճառներով, չի արել՝ մամլո ասուլիսում իր պնդումները հնչեցնելուց առաջ։

Բացահայտ սուտ է նաև Մովսես Հակոբյանի պնդումն այն մասին, թե ՍՈՒ-30 ՍՄ-ները հրթիռներ չունեն։ Այդ ինքնաթիռները հանդիսանում են սպառազինություն, որը պետք է վերածվեր կարողության։ Գործընթացն իրականացվել է պատերազմից առաջ և ամփոփվել պատերազմի օրերին։

ՀՀ ՊՆ ՌՎԾ նախկին պետը պնդում է, թե հայկական կողմի ձեռք բերած «ՕՍԱ» հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կիրառվել, որ այդ գնումն անօգուտ է եղել, մինչդեռ եթե դրանց փոխարեն ձեռք բերվեին «ՏՈՌ» համակարգեր, հակառակորդի անօդաչուների դեմ պայքարն անհամեմատ արդյունավետ կլիներ։ Այս պնդումը նույնպես հեռու է իրականությունից։ Նախ՝ հայկական կողմի ունեցած ՀՕՊ միջոցների մի մասը, այդ թվում՝ նաև «ՏՈՌ»-եր ու «ՕՍԱ»-ներ, հակառակորդի անօդաչուների կողմից խոցվել են՝ անկախ դրանց տեսակից ու արտադրման տարեթվից։ Խնդիրն այն է, որ մեր դեմ կիրառված հայտնի ԱԹՍ-ները ստեղծվել են բոլորովին վերջերս, և դրանց դեմ հակապայքարի լիարժեք արդյունավետ միջոցները, օբյեկտիվորեն, դեռևս մշակման փուլում են գտնվում։ Այդուհանդերձ, իրականությանը չի համապատասխանում նաև Մովսես Հակոբյանի այն պնդումը, թե «ՕՍԱ»-ները «չեն կրակել»։ Հաստատված թվերով՝ «ՕՍԱ»-ների կողմից խոցվել է հակառակորդի 62 ԱԹՍ։ Ի դեպ, Մովսես Հակոբյանը պետք է լավ հիշեր, որ հուլիսյան դեպքերի ժամանակ «ՕՍԱ»-ից էր խոցվել նաև իսրայելական արտադրության Հերմես-900 գերթանկարժեք ԱԹՍ-ն։

Մյուս կողմից, անթույլատրելի է հայկական բանակի ՀՕՊ համակարգի մասին պատկերացումները ձևավորել բացառապես «ՕՍԱ»-ների վրա ուշադրությունը սևեռելով։ Հայկական բանակի սպառազինության մեջ ՀՕՊ մի շարք միջոցներ են մտնում, որոնց քանակն ու տեսակը անընդհատ ավելացվում և թարմացվում են։

Մովսես Հակոբյանը ևս մեկ, իրականության հետ բացարձակ կապ չունեցող պնդում է անում՝ ասելով, թե պատերազմի երրորդ օրը դադարեցվել է զորքերի լրահամալրումը։ Սա բացարձակ սուտ է, որը պատիվ չի բերում ռազմական ու մարտական ծանրակշիռ ուղի անցած զինվորականին։ Հազարավոր քաղաքացիներ կհաստատեն, որ պատշաճ կերպով ստացել են զորահավաքի ծանուցագրեր, ներկայացել տարածքային ստորաբաժանումներ, տարբեր ուսումնական զորամասերում անցել նախապատրաստական կարճ դասընթացներ և մեկնել առաջնագիծ։

Ավելին, պատշաճ կարգով զորքերի լրահամալրումն իրականացնելուն զուգահեռ իրականացվել է նաև պահեստազորայիններից բաղկացած ամբողջական նոր զորամասերի կազմավորում։ Ամբողջ այդ գործընթացի մասին բազմաթիվ ռեպորտաժներ են պատրաստվել ամենատարբեր լրատվամիջոցների կողմից և պարբերաբար ցուցադրվել հեռուստատեսությամբ։

Բացարձակ անընդունելի են Մովսես Հակոբյանի դիտարկումները պատերազմի ընթացքում պաշտպանական գերատեսչության կողմից տրված տեղեկատվության՝ «100 տոկոսով սուտ» լինելու մասին։ Ընդ որում՝ պատերազմի ողջ ընթացքում Մովսես Հակոբյանը, հիշեցնենք, բարձր պաշտոն էր զբաղեցնում պաշտպանության նախարարությունում և այս թեմայի շուրջ նույնիսկ ի պաշտոնե կարող էր իր դժգոհություններն ու առաջարկությունները հնչեցնել, ինչը չի արել։ Այդուհանդերձ, համոզված ենք, որ տեղեկատվության տրամադրման առումով պաշտպանական գերատեսչությունն արել է հնարավորը, ինչը չէր վնասի ռազմական գործողությունների ընթացքին։

Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում Մովսես Հակոբյանի մոտ հայտնաբերված կորոնավիրուսին, ապա դա վկայող փաստաթղթերն առկա են և անհասկանալի են վերջինի՝ ակնհայտ փաստերը հերքելու մղումները։

Եվ վերջում. ցավալիորեն ստիպված ենք արձանագրել, որ գեներալ-գնդապետն ասուլիսի ընթացքում արել է նաև մեր երկրի՝ միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող հայտարարություններ այնպիսի թեմաների շուրջ, որոնց հրապարակայնացումն անթույլատրելի է։ Առավել քան համոզված ենք, որ Մովսես Հակոբյանը գիտակցում է այս պարզ ճշմարտությունը։ Այդուհանդերձ, գործոնը, որ նախկին բարձրաստիճան զինվորականն այլևս դուրս է եկել համակարգից, որևէ կերպ իրավունք չի տալիս հեռանալուն զուգահեռ խնդիրներ ստեղծել շաբաթը 7 օր և օրը 24 ժամ աշխատող ամբողջ համակարգի համար։

Պաշտպանության նախարարությունը հստակ գիտակցում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում հայկական կողմի գործողություններում եղել են մի շարք սխալներ և թերացումներ, որոնք ներկա փուլում մանրամասն վերլուծվում են։ Դրանք սխալներ ու թերացումներ են, որոնց մի մասը հայեցակարգային բնույթ է կրում, և որոնց համար հավասար չափով պատասխանատվություն է կրում նաև նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը՝ առնվազն իր պաշտոնավարման ժամանակահատվածի համար։

Այդուհանդերձ, համոզված ենք, որ երկրի պաշտպանության համակարգում տարիներ շարունակ ծառայած, կարևորագույն պաշտոններ զբաղեցրած գործիչներին հարիր չէ պահի թելադրանքով կամ այլ շահերով պայմանավորված՝ մերկապարանոց և իրականությունից կտրված մեղադրանքեր հնչեցնել մի կառույցի հասցեին, որը շարունակում է կատարել երկրի անվտանգության ապահովման կարևորագույն առաքելությունը»։

 

 

Լրահոս
  • Այս դժվարին ժամանակահատվածում առողջապահական համակարգն արել է հնարավորն ու անհնարը, եղել զինվորի կողքին. Անահիտ Ավանեսյան 10:1028 Հնվ, 2021
  • ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն 10:0728 Հնվ, 2021
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի այցը Եռաբլուր | ՈՒՂԻՂ 10:0128 Հնվ, 2021
  • Լուրեր 10։00 | 28.01.2021 10:0028 Հնվ, 2021
  • 2021թ.-ը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձը 09:5828 Հնվ, 2021
  • Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց պատերազմում զոհվածների հիշատակին 09:4828 Հնվ, 2021
  • Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ, պետք է լինի արժանապատիվ խաղաղություն. Արա Այվազյան 09:3928 Հնվ, 2021
  • Վարչապետը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցում պատերազմում զոհվածների հիշատակին | ՈՒՂԻՂ 09:0528 Հնվ, 2021
  • Շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի անձնվեր մարտիկներին ու խոնարհվում նրանց առջև. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» 08:4928 Հնվ, 2021
  • Աշխարհասփյուռ ազգս մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ. Գարեգին Բ Կաթողիկոս 08:3428 Հնվ, 2021
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, 5 քաղաքացու ցուցաբերել օգնություն 08:2028 Հնվ, 2021
  • Հայկական բանակը 29 տարեկան է 08:0028 Հնվ, 2021
  • Հունվարի 28-ի եղանակային կանխատեսումները 00:3028 Հնվ, 2021
  • Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Եղեգնաձորում 00:2428 Հնվ, 2021
  • Մեր անվտանգության երաշխավորը ՀՀ զինված ուժերն են. Սյունիքի մարզպետի ուղերձը՝ Բանակի օրվա առթիվ 00:1428 Հնվ, 2021
  • Հետմահու «Արցախի հերոս» կոչում է շնորհվել փոխգնդապետ Դավիթ Ղազարյանին 00:0028 Հնվ, 2021
  • Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների անցկացման լիազորությունը փոխանցվել ԿԳՄՍ նախարարությանը 23:4827 Հնվ, 2021
  • Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Երևանում այցելել է ֆրանսիական կրթահամալիրի շինհրապարակ 23:3927 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 23:2127 Հնվ, 2021
  • Բելգիայի դաշնային և տարածաշրջանային խորհրդարաններն աջակցում են Արցախին 23:0727 Հնվ, 2021
  • Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան. Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ Երևանում 22:5327 Հնվ, 2021
  • «Աէրոֆլոտը» մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան և մի շարք այլ չվերթեր 22:4127 Հնվ, 2021
  • Վենետիկում հավաքված հումանիտար օգնության ապրանքները կուղղվեն պատերազմից տուժած հայ բնակչությանը 22:3027 Հնվ, 2021
  • Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մոսկվա 22:2227 Հնվ, 2021
  • Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանի փոփոխությունները. Ժաննա Անդրեասյան 22:1627 Հնվ, 2021
  • Անտարբերության սերմերից որևէ լավ բան դուրս չի գա. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում 22:0727 Հնվ, 2021
  • Հարցազրույց Վահագն Հովակիմյանի հետ 22:0027 Հնվ, 2021
  • Հայ-իրանական տնտեսական գործակցության նոր ուղղությունները 21:4927 Հնվ, 2021
  • Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի հաղթահարման ծախսերի հաշվետվություն 21:3827 Հնվ, 2021
  • Կյանքը միավորված համայնքներում. Ապարան համայնքը զարգացման բավականին բարձր տեմպեր է արձանագրում 21:2627 Հնվ, 2021
  • Հանդիպում ԱՆ-ում՝ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու նպատակով 21:1427 Հնվ, 2021
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21։00 | 27.01.2021 21:0027 Հնվ, 2021
  • Նոյեմբերի 14-ից Արցախ է վերադարձել 51408 մարդ 20:5827 Հնվ, 2021
  • Արտոնագիր են ստացել լավ ծրագիր ներկայացրած ընկերությունները. ՀՌՀ նախագահ 20:5427 Հնվ, 2021
  • Մարսելի հայկական եկեղեցու վրա հարձակման դեպքով հետաքննություն է ընթանում 20:5127 Հնվ, 2021
  • Անկարգություններ Լիբանանում 20:4327 Հնվ, 2021
  • Փետրվարի 1-ից կվերականգնվի Ռուսաստանի հետ Հայաստանի օդային հաղորդակցությունը 20:3827 Հնվ, 2021
  • ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում իրենց հերթին սպասող ծնողների հոգսը թեթևացնելու համար 20:3227 Հնվ, 2021
  • Հարցազրույց Արտակ Թովմասյանի հետ 20:3027 Հնվ, 2021
  • Թուրքիային անհանգստացնում է Հունաստանի կողմից նոր կործանիչների գնումը 20:2627 Հնվ, 2021
  • Զինծառայողների հիմնադրամը խրախուսում է փոխհատուցման գումարն ապագայի ծրագրերի համար օգտագործելը 20:1727 Հնվ, 2021
  • Դեմքով դեպի գիտությունը․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել 20:0827 Հնվ, 2021
  • Ճշգրտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման ամսաթիվը 20:0027 Հնվ, 2021
  • Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր հեռանկարներ 19:5827 Հնվ, 2021
  • Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 19:5427 Հնվ, 2021
  • Կացիններով գողություն Փարիզում 19:5127 Հնվ, 2021
  • Նախագահի հրամանագրով Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ 19:4627 Հնվ, 2021
  • Նոյեմբերի 9-ին կնքվել է համաձայնություն, և կարևոր է, որ դրա դրույթները պահպանվեն. Ժան Բատիստ Լըմուան 19:4427 Հնվ, 2021
  • Սուրեն Պապիկյանն ընդունել է ԶֆԳ փոխտնօրեն Բերտրան Վալկենարին 19:3927 Հնվ, 2021
  • ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ մուտք գործելու՝ օդային հաղորդակցության սահմանային անցակետերի ցուցակը 19:2827 Հնվ, 2021
  • Զինվորական բարձր պաշտոններ նշանակելիս բացառել բարձրագույն զինվորական կրթություն չունեցող թեկնածուներին. ՊՆ պարզաբանումը 19:2027 Հնվ, 2021
  • ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել․ ոստիկանության բացահայտումը 19:1327 Հնվ, 2021
  • ՀՀ ֆինանսների փոխնախարարը ԶՖԳ փոխտնօրենի հետ քննարկել է Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը 19:0227 Հնվ, 2021
  • Լուրեր 19։00 | 27.01.2021 19:0127 Հնվ, 2021
  • «Ալաշկերտը» ուժեղացված կազմով ու նոր մարզչական շտաբով պատրաստվում է առաջնության երկրորդ հատվածին 18:5327 Հնվ, 2021
  • «Ֆրանսիական ֆիլմերի իմ փառատոնը» հայ կինոսերներին կներկայացնի երիտասարդ ռեժիսորների աշխատանքները 18:4027 Հնվ, 2021
  • Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքը 18:2827 Հնվ, 2021
  • Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել մասնակցել Արցախին օժանդակություն ցուցաբերելուն և մշակութային ժառանգության պահպանմանը 18:2527 Հնվ, 2021
  • Դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ 18:2127 Հնվ, 2021
  • Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել 18:1827 Հնվ, 2021
  • Հայկ Մարությանը մտադիր չէ հրաժարական տալ և դուրս չի եկել ՔՊ-ից 18:1227 Հնվ, 2021
  • Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հրապարակել է մերօրյա հերոսների սխրագործությունների մասին պատմությունները 18:0927 Հնվ, 2021
  • Բյուրեղավանում տեղադրվել են ժամանակակից ԼԵԴ լուսատուներ 18:0427 Հնվ, 2021
  • Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը 17:5627 Հնվ, 2021
  • «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի մանրամասներ 17:4827 Հնվ, 2021
  • Վահան Քերոբյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության հետագա խորացման հնարավորությունները 17:3927 Հնվ, 2021
  • Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով միջադեպեր չեն գրանցվել. ՊՆ 17:3327 Հնվ, 2021
  • Այս փուլում իշխանությունը ճիշտ է համարում, որ կարող է քննարկել Լիլիթ Մակունցի թեկնածությունը. Սիմոնյան 17:2527 Հնվ, 2021
  • Զինվորը պատերազմի օրերին ստացել էր երեխաների ուղարկած քաղցրավենիքն ու զորացրվելուց հետո հյուրընկալվել նրանց. լուսանկարներ 17:1727 Հնվ, 2021
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը 17:0727 Հնվ, 2021
  • Վարչական վարույթներ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում. ԱԱՏՄ 17:0427 Հնվ, 2021
  • Լուրեր 17։00 | 27.01.2021 17:0027 Հնվ, 2021
  • Իրանի արտգործնախարարի տիկինն այցելել է Մատենադարան 16:5627 Հնվ, 2021
  • Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրել է Արցախի դեմ պատերազմում վարձկանների մասին Հայկո Մաասի խոսքերը 16:5427 Հնվ, 2021
  • Լիբանանահայերը միայնակ չեն իրենց խնդիրների հաղթահարման գործում 16:4827 Հնվ, 2021
  • Տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին 16:4227 Հնվ, 2021
  • Կորոնավիրուսի պատվաստանյութեր փչացնողն ընդունել է իր մեղքը 16:3927 Հնվ, 2021
  • ԿԳՄՍ նախարարը կարևորել է ինստիտուցիոնալ ուղղությամբ Էրազմուս+ ծրագրի շարունակությունը 16:3127 Հնվ, 2021
  • Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ. Իրանի ԱԳ նախարար 16:2427 Հնվ, 2021
  • Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին. Ռոհանի 16:1427 Հնվ, 2021
  • Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիքի մարզ 16:0627 Հնվ, 2021
  • 200 դպրոց ստացել է համակարգչային սարքավորումներ 15:5227 Հնվ, 2021
  • ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով 15:4127 Հնվ, 2021
  • Ալիևը դարձավ աշխարհում միակ ղեկավարը, որը պատերազմ սանձազերծեց ժանտախտի ժամանակ. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում 15:3327 Հնվ, 2021
  • Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Վազգեն Մանուկյանի հայտարարությունները 15:3127 Հնվ, 2021
  • Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին 15:2927 Հնվ, 2021
  • Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող մի շարք հարցեր 15:2727 Հնվ, 2021
  • Ընդդիմությունը վախենում է ընտրություններից. Ալեն Սիմոնյան 15:1627 Հնվ, 2021
  • Գուլպաների հայկական նոր բրենդ 15:0827 Հնվ, 2021
  • Լուրեր 15։00 | 27.01.2021 15:0127 Հնվ, 2021
  • Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիայում գտնվող ռուսաստանցիներին 14:5927 Հնվ, 2021
  • Դավիթ Խիթարյանը հաստատվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր 14:5327 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով 14:4727 Հնվ, 2021
  • ԱԱՏՄ-ն ստուգայց է կատարել Գյումրու համայնքապետարան և կոմունալ ծառայություն 14:4127 Հնվ, 2021
  • Վազգեն Մանուկյանի հայտարարությունը վտանգավոր է, որովհետև չզինված ապստամբություն չի լինում. Բաբաջանյան 14:3427 Հնվ, 2021
  • «ԵԼ» ֆիլմը Նյու Յորքում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի 14:2827 Հնվ, 2021
  • «Ազդարարում, տարհանում, պատսպարում» միջոցառում Լոռու մարզում 14:1727 Հնվ, 2021
  • Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 14:0927 Հնվ, 2021
  • COVID-19-ի տարբեր պատվաստանյութերը խառնելը կարող է վտանգավոր լինել 14:0227 Հնվ, 2021
  • Վիրավոր զինծառայողներին կպրոթեզավորվեն՝ հաշվի առնելով անհատական կարիքը 13:5427 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015