ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 7 մարզում մարզպետների տեղակալներ են նշանակվել:
Վարչապետի որոշմամբ՝ Նորիկ Ամիրխանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ:
Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:
Հենրիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:
Արթուր Հովակիմյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ:
Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ:
Ալեքսան Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ:
Արայիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ: