Ըստ ֆրանսիական Le Monde պարբերականի՝ արևմտյան երկրները հայտնվել են փակուղում: Ո՛չ ԱՄՆ պատժամիջոցները, ո՛չ Եվրոպայի հետ գործակցությունը, կարծես թե, չեն կարող խանգարել Պեկինին՝ դառնալու աշխարհի առաջատար տերություն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության պատճառաբանությամբ ճնշումներ է գործադրում չինական ընկերությունների վրա, Եվրամիությունը փորձում է Չինաստանի հետ գործընկերային համաձայնագրեր կնքել, իսկ Պեկինը շարունակում է իր ճանապարհը դեպի աշխարհի գերիշխանություն՝ գրում է թերթը: ԱՄՆ-ը առաջին անգամ այդ երկիրն ընդունել է որպես իրեն հավասար մրցակից և սկսել է քայլեր անել իր շահերը և ազգային անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ: Իսկ Եվրոպան դանդաղում է և դեռ չի մշակել ռազմավարություն Պեկինի գործողություններին դիմակայելու համար: