ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհները տարածվում են կայծակնային արագությամբ, որոնք հնարավոր չի լինում վերահսկողության տակ առնել: Նահանգային իշխանությունները շարունակում են վտանգավոր գոտուց բնակիչների տարհանումը՝ տեղեկացնում է CNN-ը:
Աղետի գոտում առաջանում են նորանոր օջախներ: Տարերային աղետը մասամբ կամ հիմնահատակ ավերել է տասնյակ կառույցներ, այդ թվում բնակելի տներ, այրվել է ավելի քան 11 հազար հա տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է հազար հրշեջ: Հեռուստաալիքի հավաստմամբ, իրավիճակը կարող է վատանալ օդի բարձր ջերմաստիճանի ու չոր եղանակի պատճառով: