Շոտլանդիայի հյուսիսարևելյան շրջանում` Սթոունհեյվեն քաղաքի մոտակայքում, ուղևորատար գնացքը դուրս եկել ռելսերից ու շրջվել:
Ըստ Sky News-ի՝ երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ մեքենավարը:
Դեպքի վայր է ժամանել մի քանի շտապօգնության մեքենա և ուղղաթիռ՝ տուժածներին տեղափոխելու համար:
Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը տարածաշրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքն է: Գնացքը բաղկացած էր երկու լոկոմոտիվից և չորս վագոնից:
Հայտնի է, որ աղետի ժամանակ գնացքում եղել է վեց ուղևոր և երկաթուղային վեց աշխատակից: Վիրավորների թիվը ճշտվում է: