Սկսվել է Մ6 - Հաղպատի վանական համալիր ճանապարհի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլը: Առաջին փուլն ավարտվել է 2019-ին: Նախատեսվում է ճանապարհի լայնացում երթևեկելի 6 մետր հատվածով:
Էդվարդ Վերմիշյան-Ճանապարհաշինական կազմակերպության աշխղեկ - Էս պահին պատրաստվում ենք հիմնական ասֆալտբետոնի ծածկի տեադրման աշխատանքներին: Մինչ դա պետք է կատարենք փոսային նորոգումները, ճանապարհային լայնացումները, որտեղ չի որ չի ապահովում, նոր դրանից հետո ասֆալտբետոնե ծածկը պիտի ապահովենք:
Ճանապարհի վրա կախված ժայռերը հեռացվել են դեռևս անցյալ տարի, սակայն ոչ պակաս վտանգավոր մի հատվածում ժայռահեռացում նախագծով նախատեսված չի եղել:
Էդվարդ Վերմիշյան - Ճանապարհաշինական կազմակերպության աշխղեկ - Այ էնտեղ է մի քիչ վտանգավոր հատված կա, որը որ դեռ քննարկման փուլի մեջ տեսնենք հլա ինչ կառաջարկեն:
Քանդված ճանապարհով գյուղացիների և հատկապես շաբաթ-կիրակի վանական համալիր այցելող զբոսաշրջիկների երթևեկը դարձել է չափազանց դժվար: Խնդրին տեղյակ են նաև Տարածքային կառավարման և ենթակառաուցվածքների նախարարությունում:
Սասուն Խեչումյան- Ալավերդի համայնքի ղեկավար - Նախարարն էլ է նայել, էդ ժայռի խնդիրը համենայնդեպս լուծելու ենք: Միգուցե նախագծում փոփոխություն լինի, երբ որ ժայռի որոշակի հատվածը, ընդունենք 300 մետր, մնացածը սկսենք:
Ճանապարհի անվտանգությունն ամրապնդելու նպատակով նաև հենապատեր են կառուցվում: Հաղպատի ճանապարհի վերակառուցումն առանձնահատուկ նշանակություն ունի զբոսաշրջային ոլորտի զարգացման համար: Այստեղ բազմաթիվ հյուրանոցներ ու հյուրատներ են գործում, ավելանում են դրանց հնարավորությունները, զբոսաշրջիկների թիվը: Համավարակի պատճառով ամռանը միայն տեղացիներ են այցելում: Մ6 մայրուղու և Հաղպատի ճանապարհի վերակառուցման ավարտից հետո Ալավերդիում օրախնդիր կմնա Սանահինիի ճանապարհի վերակառուցումը:
Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ - Սանահին տանող ճանապարհը տվյալ ծրագրի շրջանակներում չի ընդգրկվել ցավոք սրտի բայց ընդհանուր առմամաբ պատմահուշարձաններ տանող ճանապարհները մեր նախարարության ուշադրության կենտրոնում է: Փորձում ենք այլ ծրագրերով, այդ թվում պետբյուջեի ֆինասավորմամբ ներգրավել: Այդ հարցը մեր ուաշդրության կենտորնւմ կլինի, ամեն դեպքում զբոսաշրջության կոմիտեի հետ էլ փորձում ենք համագործակցության ուղիներ մշակել, գուցե իրենց ծրագրերով իրկանացվի:
Նորոգման կարիք ունեն նաև Սեդվու վանական համալիր, ապա Կաճաճկուտ, Ծաղկաշատ, Ջիլիզա և Չախալաբերդ տանող ճանապարհները: