Հանրապետության տարածքում oգոստոսի 8-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ի առանձին շրջաններում, կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, օգոստոսի 11-12-ը` նույնքան կնվազի:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Մանրամասները` տեսանյութում: