Կիպրոսի Հանրապետության իշխանությունները ոչնչացրել են պահուստային ամոնիումի նիտրատը, որը 2015-ին առգրավվել էր հավանական ահաբեկչության կանխարգելման հատուկ գործողության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
8.3 տոննա ամոնիումի նիտրատը 5 տարի առաջ հայտնաբերվել էր Լառնակա քաղաքի տներից մեկի նկուղում: Ամբողջ քիմիական նյութը ոչնչացվել է:
Վարկածներից մեկի համաձայն՝ հավանական ահաբեկչության թիրախ կարող էր դառնալ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Իսրայելի դեսպանատունը: