Հնդկաստանի զարդերի խանութներից մեկը սկսել է ադամանդներով պաշտպանիչ դիմակների վաճառք՝ հայտնում է ANI գործակալությանը:
Խանութի սեփականատերն ասել է, որ թանկարժեք պաշտպանիչ դիմակների գաղափարը ծագել է, երբ մի տղամարդ խնդրել է այն պատրաստել իր հարսանիքի համար:
Դրանից հետո իրականացվել է դեղին ոսկով և ամերիկյան ադամանդներով դիմակների վաճառքը: Նման ձևավոր-պաշտպանիչ միջոցն արժե 150 հազար ռուփի (1990 դոլարից մի փոքր ավելի):
«Մեկ այլ դիմակ պատրաստված է սպիտակ ոսկուց և իսկական ադամանդներից, արժեքը 400 հազար ռուփի է (ավելի քան 5,3 հազար դոլար)»,- ասել է խանութի սեփականատերը:
Դիմակները համապատասխանում են պաշտպանիչ միջոցի արտադրության չափանիշներին, իսկ զարդերը դրվում են հաճախորդի խնդրանքով: