Կորոնավիրուսը մոլեգնում է աշխարհում, բայց կա մի քանի բացառություն: Վեց երկիր հայտարարել է, որ Covid-19-ից վարակվածության և մահացության դեպքեր բացարձակապես չունեն: Դրանց թվում են Խաղաղօվկիանոսյան Վանուատուն, Նաուրուն, Տոնգան և Սողոմոնյան կղզիները, ինչպես նաև Հյուսիսային Կորեան ու Թուրքմենստանը: Վերջին երկու պետությունները, սակայն, կասկածի առիթ են տվել, քանի որ Հյուսիսային Կորեան սահմանակից է կորոնավիրուսի դեպքերով հարուստ Հարավային Կորեային, Ռուսաստանին և Չինաստանին, իսկ Թուրքմենստանը Կենտրոնական Ասիայի երկրներին: Երկու պետությունն էլ պնդում է, որ կորոնավիրուսի համաճարակը չի հասել իրենց փակ սահմանները: Սակայն տեղական մամուլ թափանցած որոշ տեղեկություններ կասկածի հիմք են տվել: Այս մասին գրում է նորվեգական Verdens Gang թերթը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի տվյալներով՝ աշխարհում կա կորոնավիրուսով վարակի գրեթե 6 միլիոն 167 հազար դեպք, մահացել է ավելի քան 372 հազար մարդ, վերականգնվել է 2 միլիոն 641 հազարից ավելի հիվանդ: