Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:
Նիստի ավարտից հետո Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ քննվել է Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու դեմ բողոքը:
Ե.Սարգսյանը նշեց, որ պաշտպանական կողմը ներկայացրել է Գ.Խաչատրյանին ազատ արձակելու հիմնավորումները: Ներկայացվել է պետության նախաձեռնությամբ իրականացված վերջին կոնսիլիումի արդյունքները, որով հաստատվել է, որ ամբաստանյալի մոտ առկա է ողնաշարի ստենոզ՝ բացասական դինամիկայով և անհրաժեշտ է վիրահատություն:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ մայիսի 25-ին: