Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 5 միլիոն 197 հազարը, ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 82 հազար, մահացել՝ 334 հազարից ավելի մարդ:
Լատինական Ամերիկայում արդեն մի քանի օր է՝ կորոնավիրուսով վարակման ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան Միացյալ Նահանգներում, նաև՝ Եվրոպայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դա պայմանավորված է Բրազիլիայում, Պերուում և Մեքսիկայում հաստատված դեպքերի կտրուկ ավելացմամբ: Բրազիլիան կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով այս պահին 3-րդ տեղում է՝ զիջում է միայն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին: Բրազիլիայում վարակվածների թիվը գերազանցում է 310 հազարը: