Համավարակի պատճառով տուժած ոլորտներից է սպորտը: Լուրջ է հատկապես մարզադպրոցների վիճակը: Որոշները շարունակում են փակ մնալ, մի մասն էլ բացել են դռները միայն պրոֆեսիոնալ մարզիկների առաջ: Հարցն այսօր քննարկվել է Ազգային Ժողովի կրթության, սպորտի և մշակույթի հարցերի ենթահանձնաժողովում: