Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական է եղել, տեղեկացնում է IRIB հեռուստառադիոընկերությունը:
Ալի Լարիջանիի մոտ որոշ ախտանշաններ են եղել, որից հետո խորհրդարանի խոսնակը թեստավորվել է: Կորոնավիրուսի հայտնաբերումից հետո նա մեկուսացվել և բուժում է ստանում: