Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Միացյալ Նահանգների տնտեսության անկման պայմաններում երկրում գրանցվել է գործազրկության ռեկորդային ցուցանիշ: Միացյալ Նահանգների աշխատանքի դեպարտամենտի մարտի 21-ի տվյալների համաձայն՝ մոտ 3.3 միլիոն քաղաքացի գրանցվել է գործազրկության նպաստ ստանալու համար:
Միացյալ Նահանգներում գործազրկության նախորդ ռեկորդը գրանցվել էր 1982-ին, երբ գործազուրկների թիվը հասել էր 695 հազարի:
Երկրում նման իրավիճակ ստեղծվել է այն պատճառով, որ փակվել են բազմաթիվ աշխատավայրեր՝ ռեստորաններ, բարեր, կինոթատրոններ, հյուրանոցներ ու մարզասրահներ: