Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է կորոնավիրուսի առիթով Վրաստանի կառավարության հիմնած stopcov.ge կայքում:
Ըստ այդմ, այս պահին Վրաստանում կորոնավիրուսի 49 հաստատված դեպք է գրանցվել. ևս մի հիվանդ արդեն իսկ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից:
Կարանտինի ռեժիմում առնվազն 1,966 մարդ կա, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 259-ը: