EU4Business նախաձեռնությունը ներկայացրել է հանրային սննդի ոլորտում գործող հայկական ընկերության մասին նոր հաջողության պատմությունը: ԵՄ օժանդակության շնորհիվ նշված ընկերությունը տարեկան կտրվածքով 30 տոկոսով ավելացրել է շրջանառության և 20 տոկոսով՝ վաճառքների ծավալը:
Ընկերությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի շնորհիվ կարողացավ հայտնաբերել իր ռազմավարությունում, գործառնական շղթայում և որակի վերահսկողության փուլում առկա բացերն ու վերացնել դրանք:
Հայկական բիզնեսը նաև բարելավեց իր մարքեթինգային ռազմավարությունն ու բարձրացրեց ծախսերի արդյունավետությունը, ինչը հանգեցրեց առցանց պատվերների աճի՝ 300 տոկոսի չափով: