Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանել է 10 մլն դրամի չափով՝ մի շարք խախտումների համար:
Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել, քանի որ «Վեոլիա ջուր» ընկերությունը 2019 թ. երրորդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով ժամկետի խախտմամբ։