Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ շրջանում հումանիտար լայնածավալ աղետ է հասունանում: «Իդլիբում իրավիճակն այժմ լրջորեն սրվել է և վերածվում է հումանիտար լայնածավալ աղետի»,- ասել է նա:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս մասին հայտնել է Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում: Մաասը նշել է, որ չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապառազմականացման համաձայնագրին՝ «դժբախտաբար, վերապրում ենք հակառակ իրավիճակը»: Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը Սիրիայի իշխանությունների վրա՝ հավելելով, որ անհրաժեշտ է քաղաքական լուծում: