Բրազիլիայի հարավարևելյան շրջաններում առատ տեղումները, որոնք ուղեկցվում են համատարած հեղեղումներով ու սողանքներով, բազմաթիվ ավերածություններ են առաջացրել: Հեղեղվել են փողոցները, տների առաջին հարկերն ու նկուղները: Ջրի ահռելի հոսքը-քշել տարել է ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ ու այլ իրեր: Տարերային աղետի հետևանքով մահացել են տասնյակ բնակիչներ, կան բազմաթիվ տուժածներ ու անհետ կորածներ:
Հորդառատ անձրևներից ու դրանց հետևանքներից վնաս է կրել ավելի քան 6 միլիոն մարդ: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հորդառատ անձրևներն այս շաբաթ էլ կշարունակվեն: