Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում անցկացվող ասուլիսի ընթացքում, անդրադառնալով լրագրողի հարցին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Խորվաթիայի Զագրեբ քաղաքում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում ելույթից հետո, որը, ըստ փաստաբանների, մեկ հոգու տված ցուցմունքի վրա է հարուցվել և հեռանկար չունի, ինչո՞ւ է նման թույլ հիմքով հարուցվել քրգործը, նախ Սարգսյանի ելույթը որակեց խղճահարության արժանի դրսևորում: Վարչապետն ընդգծեց է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կոռումպացված համակարգը շատ երկար տարիներ գործել է Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, և ինքը կիսում է լրագրողի զարմանքը, թե ինչո՛ւ բազմաթիվ այլ գործերով չկան ավելի լուրջ բացահայտումներ: Վարչապետն ընդգծեց, որ գոհ չէ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներից և որակից: