ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման՝ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինին ՌԴ Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահի և վարչապետի մեկ ժամ տևած հանդիպումը:
Դրան զուգահեռ՝ մամուլում քննարկվում են հնարավոր զարգացումների տարբեր սցենարներ: Bloomberg-ի կարծիքով, օրինակ, Վլադիմիր Պուտինը կդառնա Պետդումայի նախագահ՝ զուգահեռաբար ղեկավարելով Պետական խորհուրդը, որը դիրքերը կամրապնդվեն Սահմանադրությամբ:
Երկրորդ սցենարի համաձայն՝ Պուտինը կտեղափոխվի Անվտանգության խորհուրդ և այդպես կշարունակի վերահսկել երկիրը: