Ակնկալվում է համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամ: Այս մասին կանխատեսումներ է արել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան: Ֆինանսիստը սպասվող ճգնաժամը կապել է անհավասարության տարածման ու ֆինանսական հատվածի անկայունության հետ:
Գեորգիևայի խոսքով՝ Անգլիայի ամենահարուստ մարդկանց 10 տոկոսի կարողությունը ուղիղ համեմատական է բնակչության ամենաաղքատ հատվածի ընդհանուր եկամտին:
20-րդ դարի սկզբին նման երևույթը հանգեցրել էր «ոսկեզօծ դարի», այնուհետև՝ ֆինանսական աղետի: «Ոսկեզօծ դարը» ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո բնակչության ու տնտեսության արագ աճի դարաշրջանն էր, որից հետո Միացյալ Նահանգներում սկսվեց խոր ճգնաժամը: