Թեհրանում ուկրաինական օդանավի կործանման գործով սկսված քննության արդյունքում ձերբակալություններ են սկսվել: Իսլամական Հանրապետության արդարադատության գերատեսչությունը տեղեկացրել է, որ այս աղմկահարույց գործով ձերբակալվել է մի քանի մարդ, որոնց ինքնության մասին տեղեկություններն առայժմ չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար օդանավը խոցվել էր իրանական հրթիռով, որը խլել էր 176 մարդու կյանք: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ այս ողբերգությունն արտակարգ դեպք է, որի բացահայտմանը հետևում է ամբողջ աշխարհը: