Տխուր միջադեպ՝ Թաիլանդի ատրակցիոնների զբոսայգում: Պտտվող հսկա կարուսելը գործարկելուց րոպեներ անց անվտանգության համար ամրացվող ձողը բացվել է, և հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, բարձրությունից ընկել են գետին: Տուժածները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել: Ընդհանուր առմամբ, կարուսելում եղել է 14 մարդ: