Հունական ոստիկանությունն Աթենքում լայնածավալ օպերատիվ գործողություն է ծավալել, որի արդյունքում ձերբակալվել են 15 հոգի՝ օրվա երկրորդ կեսին հաղորդում էին այդ երկրի ԶԼՄ-ները:
Արդեն երեկոյան պարզ դարձավ, որ բոլոր ձերբակալվածները «Հեղափոխական ժողովրդական պայքար» ահաբեկչական խմբից են կամ որևէ առնչություն ունեն դրա հետ:
Երկրի վարչապետը հայտարարել է, որ հատկապես Մեքսիկայում իրականացված ահաբեկչությանը՝ խմբի մասնակցությունից հետո, «անհրաժեշտություն է առաջացել մեկընդմիշտ և անշրջելիորեն վերջ դնել հունական ահաբեկչությանը»: