Հնդկական օվկիանոսում՝ Ռեյունյոն կղզու մոտ, հետազոտական նպատակով բռնված շնաձկան ստամոքսում հայտնաբերվել է անհետ կորած շոտլանդացի զբոսաշրջիկի ձեռքը: 44-ամյա տղամարդու ինքնությունը պարզել են ձեռքի մատանու միջոցով:
Այս տարի Ռեյունյոնում արդեն երկու մահվան ելքով շնաձկան հարձակման դեպք է գրանցվել: Կղզին սերֆինգի համար հարմար վայր էր համարվում, սակայն 2013 թվականին շնաձկների հարձակումներից հետո իշխանություններն արգելել են լողն ու ջրային մարզաձևերը գրեթե բոլոր լողափերում: Սպառնալիքը հիմնականում առաջացել է, այսպես կոչված, ցուլ շնաձկներից, որոնք տեղի սերֆինգիստները անվանում են «մարտական մեքենաներ»: