Եվրահանձնաժողովի ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մաչի Պոպովսկին հայտարարել է, որ պատրաստ են ֆինանսական աջակցություն տրամադրել Թուրքիային՝ առափնյա անվտանգության որոնողափրկարարական աշխատանքների ներուժի բարձրացման համար:
Պոպովսկին հայտնել է, որ 50 մլն եվրո ֆինանսական օգնություն են հատկացնելու Թուրքիային, որի մի մասն ուղղվելու է փախստականների կենցաղային պայմանների բարելավմանը: