Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Օհանով 54 շենքի բակում, երկու նոր աղբաման է այրվել։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Վարչական շրջանի աշխատակազմն արդեն իսկ դիմել է ոստիկանություն։ Հուսով ենք, որ մեղավորներն արագ կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության: Կոչ ենք անում քաղաքացիներին՝ չվնասել և չոչնչացնել համայնքային գույքը, որը ծառայում է հարյուրավոր այլ քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ: