Երևանի ավագանին հաստատեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն:
Երևանի ավագանին թեժ քննարկումների և քննադատություններից հետո հաստատեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն: Նախագիծն ընդունվեց ձայների 38 կողմ, 5 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Իսկ մինչև այդ ավագանին այսօր գումարված նիստում հավանություն է տվել տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին: 2019 թվականին գոյություն ունեցող տուրքերի մի մասը կբարձրանա ու որոշ նոր տուրքեր կավելանան:
Մանրամասները՝ տեսանյութում