Կայացել է Երևանի ավագանու արտահերթ նիստը:
Երևանի ավագանին չի հաստատել ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու որոշման նախագիծը։ Թեժ քննարկման թեմա դարձած հարցն, ըստ քաղաքապետի, պետք է Ազգային ժողովի մակարդակով լուծվի: Հայկ Մարությանն ասել է, որ առնվազն երկու տարի է պետք Երևանի տրանսպորտային ցանցը ամբողջությամբ փոխելու համար։ Նրա խոսքով՝ նախկին իշխանությունից ժառանգություն են ստացել ոչ միայն վատ, այլև գրեթե քանդված տրանսպորտային համակարգ:
Մանրամասները՝ տեսանյութում