Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Սիմենսի» գործարան։
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Սիմենսի» գործարան։ Այստեղ արտադրվող գերարդյունավետ գազային տուրբինները կտեղադրվեն Երևանում կառուցվող 250 մեգավատանոց ՋԷԿ-ում: Նախագահ վստահություն է հայտնել, որ «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաները, նաև փորձը կարևոր դեր կունենան Հայաստանի էներգետիկայի բնագավառում խոշոր ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացման գործում։
Մանրամասները՝ տեսանյութում