Երեխայի դին հայտնաբերվել էր 2018-ի փետրվարի 26-ին:
Քննչական կոմիտեն պարզել է Մեծամորի աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան հանգամանքները: Նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել: Երեխայի դին հայտնաբերվել էր 2018-ի փետրվարի 26-ին: Նորածնի գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում հայտնաբերվել էին դեֆեկտներ: Նորածնի մայրը 37 տարեկան է, ունի 4 երեխա։ Հղիությունը և երեխայի ծնունդը համարելով անցանկալի՝ նա որևէ բժշկական կենտրոնում կոնսուլտացիա չի ստացել, երեխային ծննդաբերել է տանը, այնուհետև թողել է անօգնական: Արդյունքում երեխան մահացել է: Մայրն առավոտյան երեխայի դին դրել էր պոլիէթիլենային տոպրակի մեջ և տեղափոխել շենքի բակի աղբարկղ: Քրեական գործը ուղարկվել է դատարան: