Իդլիբ և Համաս նահանգներում ձևավորվում է երկրում ամենախոշոր զինված միավորումը:
Սիրիայից ստացված վերջին տեղեկությունները հակասում են քաղաքացիական պատերազմի մոտալուտ հաղթանակի մասին նախագահ Բաշար Ասադի հավաստիացումներին: Իդլիբ և Համաս նահանգներում ձևավորվում է երկրում ամենախոշոր զինված միավորումը: Այն կազմում են զինաթափումից հրաժարվող 3 խմբավորումներ, որոնց զինյալների թիվը հասնում է 100 հազարի: Միավորման նպատակն է՝ կենտրոնացնել Սիրիայի ազատագրական բանակի ուժերը Ասադի իշխանության դեմ պայքարում: