Տարոն Մարգարյանը պետությունից թաքցրել է ունեցվածքն ու բիզնեսի հարկերը:
Քաղաքապետի` միլիոնավոր դոլարների հասնող հայտարարագրված և չհայտարարագրված ունեցվածքի մասին «
Fact tv»-ի սենսացիոն բացահայտումը հունիսի 24-ին հրապարակվել է ֆեյսբուքում: Ըստ հետաքննության փաստերի՝ Տարոն Մարգարյանը պետությունից թաքցրել է ունեցվածքն ու բիզնեսի հարկերը իր մտերիմների միջոցով: Նախագծի հեղինակ Արեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ իրենց բացահայտումները փոխանցվել են Ազգային անվտանգության ծառայություն: