Քաղաքում ջրհեղեղի վտանգ կա:
Անձրևների հետևանքով Փարիզում գնալով բարձրանում է Սեն գետի մակարդակը: Քաղաքում ջրհեղեղի վտանգ կա: Հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ: Արգելվել է գետով երթևեկելը, մոտակա երկաթուղին փակվելու վտանգի տակ է: Կանխատեսվում է, որ ջրի մակարդակը կհասնի 6 մետրի, որը բարձր է նորմայից 4 մետրով: