Շերամի փողոցի լողավազանի մոտակայքում պատին բախված 35 համարի ավտոբուսի ուղևորներից, ոստիկանության նախնական տվյալներով մարմնական վնասվածք է ստացել 8-ը:
Շերամի փողոցի լողավազանի մոտակայքում պատին բախված 35 համարի ավտոբուսի ուղևորներից, ոստիկանության նախնական տվյալներով մարմնական վնասվածք է ստացել 8-ը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Օրակարգ»-ին հայտնեցին, որ մինչև կանչի վայր հասնելը՝ 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց ու դուրս գրվել: Փրկարարները 6-ին տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն: 2-ը՝ մայր ու աղջիկ՝ ամբուլատոր սպասարկվել են ու հրաժարվել հոսպիտալացվելուց: Մյուս 4-ի վիճակը միջին ծանրության է: Նրանք վերակենդանացման բաժանմունքում են: