Օգոստոսի 3-ի գիշերը քաղաքի ամենաբարձր երկրնաքերերից մեկում, որին տվել են «Ջահ» անունը, հրդեհ էր բռնկվել:
Օգոստոսի 3-ի գիշերը քաղաքի ամենաբարձր երկրնաքերերից մեկում, որին տվել են «Ջահ» անունը, հրդեհ էր բռնկվել: Կրակը հիմնականում կլանել էր 79 հարկանի շենքի վերին հարկերը: Զոհեր չկան: Երկնաքերի բնակիչներին տարհանել են և տեղավորել հարևան «Արքայադստեր աշտարակ» կոչվող բարձրահարկում: Դուբայի «Ջահն» այրվել էր նաև 2015-ին, այդ ժամանակ նույնպես մարդկային կորուստ չի եղել: