Պետպատվերով բուժումը չի կարող վերանալ, պարզապես պլանային բժշկական օգնության կարիք ունեցողներին առաջարկվում է հերթագրվել, ինչը չի վերաբերում շտապ կամ անհետաձգելի դեպքերին:
Պետպատվերով բուժումը չի կարող վերանալ, պարզապես պլանային բժշկական օգնության կարիք ունեցողներին առաջարկվում է հերթագրվել, ինչը չի վերաբերում շտապ կամ անհետաձգելի դեպքերին,- պարզաբանում են առողջապահության նախարարությունից: Համակարգում փոփոխություններ են սպասվում՝ ունեւորների համար կսահմանվի համավճար, իսկ անապահովների բուժումը կլինի բացառապես պետպատվերով: