Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը և Արարատ քահանա Օրդոյանը ևս հայտնել են, որ միանում են Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։
«Ես՝ Տեր Գալուստ քահանա Սահակյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բերենորոգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- նշել է Տեր Գալուստ քահանա Սահակյանը։
«Ես՝ Տեր Անուշավան քահանա Կոշեցյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»,- հայտնել է Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը։
«Ես՝ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»,- նշել է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։
«Ես՝ Արարատ քահանա Օրդոյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»,- նշել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը և Տեր Պողոս քահանա Միքայելյանը միանում են եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը,
հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Օրեր առաջ
տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։