ՆԳՆ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ
1lurer.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող վարույթի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով
ձերբակալվել է 8 անձ: