Հակակոռուպցիոն դատարանը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։ Այդ մասին
1lurer.am-ին տեղեկացրին Հակակոռուպցիոն դատարանից:
Ըստ մեղադրանքի՝ նա, լինելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կազմակերպել և իրականացրել է ընտրակաշառքի համակարգված բաշխում։
Դատարանի վճռով Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել ընտրակաշառք տալու համար։