Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը հայտարարել է, թե ընտրություններում հաղթելու դեպքում իրենք պատերազմով վերադարձնելու են Ղարաբաղը:
«Մեզ ժամանակ է պետք պատերազմ սկսելու, Արցախն ազատագրելու համար: Դրա համար պետք է նոր իշխանություն ձևավորվի՝ ազգային իշխանություն, որը կիրականացնի ճիշտ դիվանագիտություն: Մենք կկարգավորենք մեր հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ, և տարիներ հետո, նրանց ռազամաքաղաքական աջակցությամբ հզորացնելով մեր բանակը, ազատագրելու ենք Արցախը, մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները: Պատերազմով ենք ազատագրելու Արցախը. այլ կերպ հնարավոր չէ»,- ասել է Ալբերտ Բազեյանը:
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին զուգահեռ անցկացվում էր նրա աջակիցների ակցիան: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի «Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ: