Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին զուգահեռ ընթանում է նրա աջակիցների ակցիան:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։ Այդ մասին 1lurer.am-ին տեղեկացրեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և իրավաբանական անձ օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելը կազմակերպելու, նույն եղանակով առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար: