ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին
ձերբակալված 14 անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Այդ մասին
1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ինչպես արդեն
հայտնել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: